https://arm.sputniknews.ru/20261021/ishkhanutjuny-vakhecav-spasvvogh-partutjunic-tigran-abrahamjany-stepanavani-depqeri-masin-108395393.html
Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահ է, որ չնայած իրականացվող հետապնդումներին՝ իրենց ուժը հաղթելու է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T18:14+0400
2026-10-21T18:14+0400
2026-10-21T18:49+0400
հայաստան
ստեփանավան
տիգրան աբրահամյան
ձերբակալություն
ընտրություններ
տիմ ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108394645_0:0:1500:844_1920x0_80_0_0_46b9d67198d1ea890c67b6deeba6c2a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հասկացել է, որ պարտվում է գալիք ընտրություններում և ստիպված եղավ նման քալերի դիմել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և կուսակցության համակիրների ձերբակալության մասին։Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և մի քանի այլ համակիրների կալանքի միջնորդությունները։Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում հետապնդումը սկսվում էր ընտրություններից հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, հիմա դրան չեն էլ սպասում և փորձում են վտանգն այս գլխից կանխել։Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ պայքարը շարունակելու են։ Ըստ նրա՝ իշխանությունները հասկանում են՝ եթե պարտվեն Ստեփանավանում, ապա նաև մյուս համայնքներում դա կա կլինի։Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ընտրախախտումներն այնքան շատ են, որ անգամ այն գործիչները, որոնք ժամանակին պաշտպանում էին իշխանությանը, չեն կարողանում լռել տեղի ունեցողի մասին։«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն էլ նշեց, որ քաղաքական ճնշումներին սովոր են, քանի որ դա է Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը։ Նա վստահ է՝ Ստեփանավանում այս ամենի պատասխանն ընտրողները տալու են։ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանն էլ անդրադարձավ գրասենյակում տեղադրված տեսաձայնագրող սարքին։Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, Խաչատրյանը նշեց՝ բոլորն էլ գիտեն, որ ընդդիմադիրների շտաբերում գաղտնի ձայնագրություն, նկարահանումներ են լինում, չափազանց միամիտ էր պետք լինել շտաբում կաշառք տալու համար։ Կարծում է, որ զուտ շտաբի աշխատանքների համար տրվող գումարների մասին է խոսքը։Նա միաժամանակ շեշտեց՝ ընտրակաշառքը դատապարտելի է՝ ում կողմից էլ լինի։Խաչատրյանը ծիծաղելի է համարում մեղադրանքը, թե համայնքապետի թեկնածուն շտաբ է կանչել ավագանու թեկնածուներին և կաշառք տվել, որ իր թիմակիցներն իրեն ընտրեն։Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը):
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108394645_196:0:1321:844_1920x0_80_0_0_b22470714ba9c723fecd03c2e67e61b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփանավան, տիգրան աբրահամյան, ձերբակալություն, ընտրություններ, տիմ ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, ստեփանավան, տիգրան աբրահամյան, ձերբակալություն, ընտրություններ, տիմ ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
18:14 21.10.2026 (Թարմացված է: 18:49 21.10.2026) Պատգամավորը վստահ է, որ չնայած իրականացվող հետապնդումներին՝ իրենց ուժը հաղթելու է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հասկացել է, որ պարտվում է գալիք ընտրություններում և ստիպված եղավ նման քալերի դիմել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և կուսակցության համակիրների
ձերբակալության մասին։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և մի քանի այլ համակիրների կալանքի միջնորդությունները։
«Եթե շտաբ է, պետք է աշխատի, որոշակի ծախսեր էլ լինեն, բայց դա չի նշանակում իրենց ասած ընտրակաշառքը»,- նշեց Աբրահամյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանն ու ձայնագրությանը, ըստ որի՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ։
Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում հետապնդումը սկսվում էր ընտրություններից հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, հիմա դրան չեն էլ սպասում և փորձում են վտանգն այս գլխից կանխել։
Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ պայքարը շարունակելու են։ Ըստ նրա՝ իշխանությունները հասկանում են՝ եթե պարտվեն Ստեփանավանում, ապա նաև մյուս համայնքներում դա կա կլինի։
Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ընտրախախտումներն այնքան շատ են, որ անգամ այն գործիչները, որոնք ժամանակին պաշտպանում էին իշխանությանը, չեն կարողանում լռել տեղի ունեցողի մասին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն էլ նշեց, որ քաղաքական ճնշումներին սովոր են, քանի որ դա է Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը։ Նա վստահ է՝ Ստեփանավանում այս ամենի պատասխանն ընտրողները տալու են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանն էլ անդրադարձավ գրասենյակում տեղադրված տեսաձայնագրող սարքին։
«Չգիտես, թե ինչպես տեսաձայնագրող սարքերը հայտնվում են ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Մի անգամ չտեսանք, որ ՔՊ-ի նախընտրական շտաբում որևէ ձայնագրություն, նկարահանում լինի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, Խաչատրյանը նշեց՝ բոլորն էլ գիտեն, որ ընդդիմադիրների շտաբերում գաղտնի ձայնագրություն, նկարահանումներ են լինում, չափազանց միամիտ էր պետք լինել շտաբում կաշառք տալու համար։ Կարծում է, որ զուտ շտաբի աշխատանքների համար տրվող գումարների մասին է խոսքը։
Նա միաժամանակ շեշտեց՝ ընտրակաշառքը դատապարտելի է՝ ում կողմից էլ լինի։
Խաչատրյանը ծիծաղելի է համարում մեղադրանքը, թե համայնքապետի թեկնածուն շտաբ է կանչել ավագանու թեկնածուներին և կաշառք տվել, որ իր թիմակիցներն իրեն ընտրեն։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը):