https://arm.sputniknews.ru/20261021/ilvon-masky-hnaravvor-e-hamarum-spacex-i-ev-tesla-i-miadzulman-gaghapary-108370456.html
Իլոն Մասկը հնարավոր է համարում «SpaceX»-ի և «Tesla»-ի միաձուլման գաղափարը
Իլոն Մասկը հնարավոր է համարում «SpaceX»-ի և «Tesla»-ի միաձուլման գաղափարը
Sputnik Արմենիա
Մասկը ղեկավարում է երկու ընկերությունները և միաժամանակ հանդիսանում է SpaceX-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տեխնիկական տնօրենը: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T11:57+0400
2026-10-21T11:57+0400
2026-10-21T11:57+0400
ամն
իլոն մասկ
tesla
spacex
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/07/89850615_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a535d901306d9998b8af14759449d51c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարում իր երկու գլխավոր տեխնոլոգիական հսկաների՝ «SpaceX» օդատիեզերական ընկերության և «Tesla» ավտոարտադրողի միաձուլման գործընթացը:Առաջիկա փոփոխությունների մասին ձեռնարկատերը հայտարարել է երրորդ եռամսյակի համար «SpaceX»-ի ֆինանսական արդյունքները ներկայացնելիս։««SpaceX»-ը և «Tesla»-ն աշխատանքային խմբեր են ստեղծել այս գաղափարը քննարկելու համար: Ես դա լա՞վ գաղափար եմ համարում: Այո՛»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:Մասկի խոսքով՝ երկու ընկերությունների բաժնետերերի խնդրանքով ստեղծվել են անկախ տնօրենների հատուկ հանձնաժողովներ, որոնց հանձնարարված է ուսումնասիրել միաձուլման գաղափարը:Ըստ կարգավորող մարմնին ներկայացված հաշվետվության՝ հունիսի 30-ի դրությամբ Մասկը տնօրինում էր «SpaceX»-ի բաժնետոմսերի 48,4%-ը և վերահսկում ձայների ավելի քան 82%-ը՝ շնորհիվ լրացուցիչ ձայնի իրավունք տվող արժեթղթերի։: «Tesla»-ում Մասկի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/07/89850615_171:0:2902:2048_1920x0_80_0_0_edc70d89cea573a511a71bbcd53f69b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իլոն մասկ, tesla, spacex
ամն, իլոն մասկ, tesla, spacex
Իլոն Մասկը հնարավոր է համարում «SpaceX»-ի և «Tesla»-ի միաձուլման գաղափարը
Մասկը ղեկավարում է երկու ընկերությունները և միաժամանակ հանդիսանում է SpaceX-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տեխնիկական տնօրենը:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարում իր երկու գլխավոր տեխնոլոգիական հսկաների՝ «SpaceX» օդատիեզերական ընկերության և «Tesla» ավտոարտադրողի միաձուլման գործընթացը:
Առաջիկա փոփոխությունների մասին ձեռնարկատերը հայտարարել է երրորդ եռամսյակի համար «SpaceX»-ի ֆինանսական արդյունքները ներկայացնելիս։
««SpaceX»-ը և «Tesla»-ն աշխատանքային խմբեր են ստեղծել այս գաղափարը քննարկելու համար: Ես դա լա՞վ գաղափար եմ համարում: Այո՛»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Մասկի խոսքով՝ երկու ընկերությունների բաժնետերերի խնդրանքով ստեղծվել են անկախ տնօրենների հատուկ հանձնաժողովներ, որոնց հանձնարարված է ուսումնասիրել միաձուլման գաղափարը:
Ըստ կարգավորող մարմնին ներկայացված հաշվետվության՝ հունիսի 30-ի դրությամբ Մասկը տնօրինում էր «SpaceX»-ի բաժնետոմսերի 48,4%-ը և վերահսկում ձայների ավելի քան 82%-ը՝ շնորհիվ լրացուցիչ ձայնի իրավունք տվող արժեթղթերի։: «Tesla»-ում Մասկի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: