00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%-ը. Պապոյան

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Բաժանորդագրվել
Հայաստանից ԱՄԷ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է մոտ 30%-ով՝ կազմելով մոտ 130 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%-ը. խոսքն ավիացիոն կերոսինի ծախսերի մասին է։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշեց` արտահանման ժամանակ ցամաքային ճանապարհով լոգիստիկ խնդիրներ են լինում (կապված է հարևան Իրանի տարածքով տարանցման հետ, որն այժմ բարդ շրջան է ապրում, բացի այդ, մի շարք սահմանափակումներ են կիրառվում ապրանքների տարանցման նկատմամբ. խմբ.), օդանավերով փոխադրումն առայժմ թանկ է, քանի որ Հայաստանից դեպի Էմիրություններ կանոնավոր բեռնատար չվերթեր չկան։
«Կարգոյի ժամանակ ավիակերոսինի ծախսն ամենամեծն է։ Հույս ունենք, որ առաջարկվող գները կիջնեն։ Մի բան է, երբ դուք գիտեք, որ ամեն օր կամ օրը մեջ 40 տոննա տարողությամբ ինքնաթիռ է մեկնում, մեկ այլ բան, երբ այսօր ձեզ թույլ են տալիս տեղափոխել մեկ տոննա, վաղը` 2` առանց երաշխիքների և կայունության»,– ասաց նախարարը:
Նրա խոսքով` հետագայում կառավարությունը նմանատիպ սուբսիդիաներ կառաջարկի նաև դեպի ԵՄ և ԵԱՏՄ այլ խոշոր տրանսպորտային հանգույցներ արտահանման փոխադրումների համար: Բիզնեսի կողմից արդեն կա նման աջակցության պահանջարկ։ Պապոյանը հայտնեց նաև, որ եթե այն տրամադրվի, ապա բեռնատար թռիչքները կարող են սկսվել առաջիկա ամիսներին։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 30%–ով։
«ՀՀ–ԱՄԷ տնտեսական հարաբերությունների առումով 2026 թվականը լավագույն տարին է։ Նշված ժամանակահատվածում արտահանումը կազմել է մոտ 130 մլն դոլար։ Խոսքը վերաբերում է հայկական ծագման ապրանքներին, այլ ոչ թե վերարտահանմանը։ Հաշվի առնելով դա` արտահանման նշված ծավալը կարելի է ռեկորդային համարել։ Բացարձակ թվերով մենք ավելի լավ տարի ենք ունեցել. 2024 թվականին մեծ առևտրաշրջանառություն է եղել, բայց դա ոսկու վերաարտահանումն էր։ Ուղղակի դրա մեծ շրջանառությունը մեծ ոչինչ չտվեց, զրոյին ձգտող տնտեսական էֆեկտ էր»,– ասաց Պապոյանը։
Նախարարի խոսքով` հայկական ծագման ապրանքներից դեպի ԱՄԷ լոլիկի և մրգի արտահանումն աճել է մոտ 2,6 անգամ, հատապտուղներինը` 3,7 անգամ:
Նա ընդգծեց` բացարձակ թվերն այնքան էլ մեծ չեն, բայց 1 մլն–ի փոխարեն 2 մլն դոլարի արտահանումն արդեն նշանակում է կրկնակի աճ:
Պապոյանը նաև հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, որոնք հավաստիացրել են, որ հայկական ապրանքները բարձր որակի են։
ՀՀ–ից ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ կիրականացվեն. էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
0