00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ի անկախությունն ամենակարևորն է. Միրզոյանը` ԵԱՏՄ–ին անդամակցությունը սառեցնելու մասին

© SputnikԱրարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանի կարծիքով` ՌԴ–ից միակողմանի` օրինակ գազի գնի բարձրացման դեպքում ՀՀ–ի համար անշուշտ վնասներ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ին Հայաստանի մասնակցության կասեցման հարցի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ՀՀ կառավարությունը դեռ վերլուծում է ու առաջիկայում դիրքորոշումը կձևավորի, բայց երկրի անկախությունը ամենից շատ է կարևորվելու։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը զեկույց է հրապարակել` նշելով, որ ԵԱՏՄ երկրներն իրավունք ունեն քննարկելու Հայաստանի մասնակցության կասեցման հարցը։ ԵԱՏՄ անդամ մյուս 4 երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանից ակնկալում են մինչև 2026 թվականի դեկտեմբեր հստակ որոշում կայացնել ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։
«Փաստաթուղթը երեկ` ժամեր առաջ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Մենք այժմ ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և, ըստ այդմ, կձևավորենք ՀՀ–ի վարքագիծը և դիրքորոշումը։ Իրավական որևէ մեխանիզմ մեզ հայտնի չէ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները Y–ին կամ Y–ներին կարող են հանել ԵԱՏՄ–ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ կիրառել։ Ցանկացած պարագայում մենք ռեակցիա կտանք։ Անշուշտ մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, ավանդական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ ՀՀ–ի համար կարևոր են։ Մեզ համար ամենակարևորն այնուամենայնիվ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է»,– ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ից միակողմանի` օրինակ գազի գնի բարձրացմանը, ապա ըստ Միրզոյանի` անշուշտ վնասներ կլինեն։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում մի քանի հիմնական դրույթ է եղել։ Դրանցից մեկում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում Հայաստան մատակարարվող գազի գինը կբարձրանա 69% - ով՝ տարեկան 389-ից հասնելով 657 մլն դոլարի, իսկ ՀՆԱ-ն կնվազի 15,6%-ով։ Դրույթներից մեկով էլ նշվում էր, որ ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան 2 անգամ՝ հասնելով տարեկան 1,8 մլրդ դոլարի։ Դա կհանգեցնի նաև 3-րդ երկրների համար գործող հարկման ռեժիմի վերականգնմանը, երկրի զբոսաշրջային ծառայությունների արտահանման 40% անկմանը։ Բացի այդ, միությունից դուրս գալու դեպքում, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կնվազի 55,6 %-ով։
Լրահոս
0