https://arm.sputniknews.ru/20261021/hh-petakan-hamakargi-urtshacum-ynddimadirnery-khndir-en-tesnum-nvor-kvomiteneri-harcum-108380239.html
ՀՀ պետական համակարգի ուռճացո՞ւմ. ընդդիմադիրները խնդիր են տեսնում նոր կոմիտեների հարցում
ՀՀ պետական համակարգի ուռճացո՞ւմ. ընդդիմադիրները խնդիր են տեսնում նոր կոմիտեների հարցում
Sputnik Արմենիա
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հավաստիացրեց, թե կառուցվածքային փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T14:05+0400
2026-10-21T14:05+0400
2026-10-21T14:05+0400
հայաստան
ընդդիմություն
առնակ ավետիսյան
դավիթ ղազինյան
ագնեսա խամոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0d/95791654_0:19:1600:919_1920x0_80_0_0_6213b360941734068a88d42b144ae84a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է Ջրային կոմիտեն վերանվանել Հողի և ջրի կոմիտեի, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն` Պետական ակտիվների կառավարման կոմիտե։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն այսօր քննարկվեցին ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ՀՀ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հողի և ջրի կոմիտեն դուրս է բերվելու իրենց նախարարությունից և գործելու է կառավարության ենթակայության տակ։ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հիշեցրեց, որ դեռ 8 տարի առաջ նախկին իշխանությունները ցանկանում էին նման ռեֆորմ անել, հետևաբար գործող իշխանությունը նոր հեծանիվ չի հորինել։«Ասենք` ինչի՞ համար էր պետք 8 տարի, որ նորից ընտրվեր հին տարբերակը»,– հետաքրքրվեց Ղազինյանը։Ավետիսյանը վստահեցրեց, որ հին համակարգին վերադարձ չկա, նախագծում նոր լիազորությունների ու գործառությունների կենտրոնացում է լինելու նոր ստեղծվող կառույցում։Փոխնախարարի պարզաբանումը չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին. նա պնդեց, որ այս ընթացքում արդյունավետության ոչ մի գնահատում չի իրականացվել, և ընդամենը հին մեխանիզմն է նորից դրվել շրջանառության մեջ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք օրենսդրական այս փոփոխությունները չեն բերելու պետական կառավարման համակարգի ուռճացման` իր հետևանքներով, ո՞վ է մշակելու ռազմավարությունը` կառավարությո՞ւնը, թե՞ նախարարությունները, արդյոք չի՞ առաջանա բյուրոկրատիայի խնդիր։ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ պետական ապարատի մեծացում չի նախատեսվում. ընդամենը լինելու է պետական մի հատվածից տեղափոխում մեկ այլ հատված։Նա հավաստիացրեց նաև, որ կառուցվածքային այս փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0d/95791654_177:0:1600:1067_1920x0_80_0_0_416a5c05e78c049d507e7d81afdf933b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընդդիմություն, առնակ ավետիսյան, դավիթ ղազինյան, ագնեսա խամոյան
հայաստան, ընդդիմություն, առնակ ավետիսյան, դավիթ ղազինյան, ագնեսա խամոյան
ՀՀ պետական համակարգի ուռճացո՞ւմ. ընդդիմադիրները խնդիր են տեսնում նոր կոմիտեների հարցում
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հավաստիացրեց, թե կառուցվածքային փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է Ջրային կոմիտեն վերանվանել Հողի և ջրի կոմիտեի, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն` Պետական ակտիվների կառավարման կոմիտե։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն այսօր քննարկվեցին ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հողի և ջրի կոմիտեն դուրս է բերվելու իրենց նախարարությունից և գործելու է կառավարության ենթակայության տակ։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հիշեցրեց, որ դեռ 8 տարի առաջ նախկին իշխանությունները ցանկանում էին նման ռեֆորմ անել, հետևաբար գործող իշխանությունը նոր հեծանիվ չի հորինել։
«Ասենք` ինչի՞ համար էր պետք 8 տարի, որ նորից ընտրվեր հին տարբերակը»,– հետաքրքրվեց Ղազինյանը։
Ավետիսյանը վստահեցրեց, որ հին համակարգին վերադարձ չկա, նախագծում նոր լիազորությունների ու գործառությունների կենտրոնացում է լինելու նոր ստեղծվող կառույցում։
«Գաղափարական և ընդհանուր քաղաքականության իմաստով ոչ մի նմանություն չկա։ Մենք հիմա ասում ենք, որ պետք է մեկտեղել հողի և ջրի արդյունավետ կառավարման քաղաքականությունները և մեկ կենտրոնից իրականացնել։ Հիմնական մեխը սա է, այլ ոչ թե ենթակայության փոփոխությունը»,– հայտարարեց Ավետիսյանը։
Փոխնախարարի պարզաբանումը չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին. նա պնդեց, որ այս ընթացքում արդյունավետության ոչ մի գնահատում չի իրականացվել, և ընդամենը հին մեխանիզմն է նորից դրվել շրջանառության մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք օրենսդրական այս փոփոխությունները չեն բերելու պետական կառավարման համակարգի ուռճացման` իր հետևանքներով, ո՞վ է մշակելու ռազմավարությունը` կառավարությո՞ւնը, թե՞ նախարարությունները, արդյոք չի՞ առաջանա բյուրոկրատիայի խնդիր։
ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ պետական ապարատի մեծացում չի նախատեսվում. ընդամենը լինելու է պետական մի հատվածից տեղափոխում մեկ այլ հատված։
Նա հավաստիացրեց նաև, որ կառուցվածքային այս փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։