https://arm.sputniknews.ru/20261021/hajkakan-sunky-hetaqrqrel-e-amerikaci-snkabannerin-108337102.html
Հայկական սունկը հետաքրքրել է ամերիկացի սնկաբաններին
Հայկական սունկը հետաքրքրել է ամերիկացի սնկաբաններին
Sputnik Արմենիա
Հետազոտություններ են կատարվել Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում և Լոռիում։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T08:56+0400
2026-10-21T08:56+0400
2026-10-21T08:56+0400
հայաստան
ամն
սունկ
հետազոտություն
դիլիջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108330338_0:0:1501:844_1920x0_80_0_0_fa7d76da6955e1a3fd4e9802c75ecfd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի սնկաբանները սկսել են ուսումնասիրել Հայաստանի սնկերի բազմազանությունը։ Այս պահին գիտական նմուշներ են հավաքագրվում, որոնք ապագայում կներառվեն ստորգետնյա սնկային ցանցերի քարտեզագրման միջազգային նախագծում։ COP17-ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՄՆ Նյու Յորք նահանգի թանգարանի սնկաբանության համադրող և Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի համահիմնադիր, դոկտոր Պատրիցիա Կայշյանը։Նրա խոսքով՝ հետազոտողներն ուզում են, որ սնկերը ևս ներառվեն բնապահպանական ծրագրերում՝ բույսերին ու կենդանիներին հավասար:Ամերիկյան մասնագետներն ուսումնասիրում են սնկերի տարածումն ու դերը բնական էկոհամակարգերում։ Աշխատանքի ուղղություններից է հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում նմուշների հավաքագրումը:Ամերիկացի մասնագետներն առաջին անգամ չէ, որ աշխատում են Հայաստանում։ Կայշյանը մեր երկիր է եկել նաև 2021 թվականին։ Այն ժամանակ հետազոտողներն այցելել են մի քանի մարզեր, այդ թվում՝ Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր, և սնկերի նմուշներ հավաքել։Այս այցի ընթացքում գիտնականները եղել են նաև Դիլիջանի ազգային պարկում: Հավաքված նյութերը օգտագործվում են սնկերի բազմազանությունը, ինչպես նաև սնկերի և այլ օրգանիզմների, մասնավորապես ծառերի միջև կապակցվածությունը ուսումնասիրելու համար:Հավաքված տվյալները վկայում են, որ Տավուշն ու Լոռին աչքի են ընկնում սնկերի մեծ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է այս շրջանների կլիմայական առանձնահատկություններով ու տեղումների առատությամբ։Հայկական նմուշների ուսումնասիրությունները միջազգային ավելի ծավալուն աշխատանքի մի մասն են։ Կայշյանի թիմը մասնակցում է նաև «Society for the Protection of Underground Networks» նախագծին, որի նպատակն է ուսումնասիրել և քարտեզագրել հողում աճող սնկերը:Բնապահպանական գործունեությունը ավանդաբար կենտրոնացած է եղել հիմնականում բույսերի և կենդանիների վրա, իսկ սնկերը դուրս են մնացել համապատասխան ռազմավարություններից և ծրագրերից: Մինչդեռ, ըստ հետազոտողի, նրանց դերը մեծ է մեր էկոհամակարգերում։Կայշյանն առանձնացրեց «funga» (ֆունգա` սնկերի աշխարհ) եզրույթը, որն առաջարկվում է կիրառել «ֆլորա» և «ֆաունա» հասկացություններին զուգահեռ։Հայաստանում «սերմերի բանկ» կստեղծվի անտառային ծառատեսակները պահպանելու համար
ամն
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108330338_64:0:1191:845_1920x0_80_0_0_f751e48be67e2697f34512a282ef5d50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, սունկ, հետազոտություն, դիլիջան
հայաստան, ամն, սունկ, հետազոտություն, դիլիջան
Հայկական սունկը հետաքրքրել է ամերիկացի սնկաբաններին
Հետազոտություններ են կատարվել Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում և Լոռիում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի սնկաբանները սկսել են ուսումնասիրել Հայաստանի սնկերի բազմազանությունը։ Այս պահին գիտական նմուշներ են հավաքագրվում, որոնք ապագայում կներառվեն ստորգետնյա սնկային ցանցերի քարտեզագրման միջազգային նախագծում։ COP17-ի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՄՆ Նյու Յորք նահանգի թանգարանի սնկաբանության համադրող և Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի համահիմնադիր, դոկտոր Պատրիցիա Կայշյանը։
Նրա խոսքով՝ հետազոտողներն ուզում են, որ սնկերը ևս ներառվեն բնապահպանական ծրագրերում՝ բույսերին ու կենդանիներին հավասար:
Ամերիկյան մասնագետներն ուսումնասիրում են սնկերի տարածումն ու դերը բնական էկոհամակարգերում։ Աշխատանքի ուղղություններից է հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում նմուշների հավաքագրումը:
«Հայաստանն ունի զարմանահրաշ կենսաբազմազանություն՝ շնորհիվ տարբերվող լեռնաշղթաների և կլիմայական պայմանների։ Այստեղ հանդիպում են հսկայական քանակությամբ բույսեր, սնկեր և կենդանիներ», - նշեց Կայշյանը։
Ամերիկացի մասնագետներն առաջին անգամ չէ, որ աշխատում են Հայաստանում։ Կայշյանը մեր երկիր է եկել նաև 2021 թվականին։ Այն ժամանակ հետազոտողներն այցելել են մի քանի մարզեր, այդ թվում՝ Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր, և սնկերի նմուշներ հավաքել։
Այս այցի ընթացքում գիտնականները եղել են նաև Դիլիջանի ազգային պարկում: Հավաքված նյութերը օգտագործվում են սնկերի բազմազանությունը, ինչպես նաև սնկերի և այլ օրգանիզմների, մասնավորապես ծառերի միջև կապակցվածությունը ուսումնասիրելու համար:
Հետազոտողները նմուշներն առավելապես թողնում են Հայաստանում՝ դրանք փոխանցելով տեղական գիտական հավաքածուներին, մասնավորապես Բուսաբանության ինստիտուտի հերբարիումին: Հետագայում այդ նյութերը կարող են օգտագործվել տարբեր հետազոտական նախագծերում և գիտական հրապարակումներ պատրաստելիս։ Նման մոտեցումը թույլ է տալիս համալրել տեղական հավաքածուները և պահպանել հավաքված նմուշները գիտնականների հետագա աշխատանքի համար:
Հավաքված տվյալները վկայում են, որ Տավուշն ու Լոռին աչքի են ընկնում սնկերի մեծ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է այս շրջանների կլիմայական առանձնահատկություններով ու տեղումների առատությամբ։
Հայկական նմուշների ուսումնասիրությունները միջազգային ավելի ծավալուն աշխատանքի մի մասն են։ Կայշյանի թիմը մասնակցում է նաև «Society for the Protection of Underground Networks» նախագծին, որի նպատակն է ուսումնասիրել և քարտեզագրել հողում աճող սնկերը:
Բնապահպանական գործունեությունը ավանդաբար կենտրոնացած է եղել հիմնականում բույսերի և կենդանիների վրա, իսկ սնկերը դուրս են մնացել համապատասխան ռազմավարություններից և ծրագրերից: Մինչդեռ, ըստ հետազոտողի, նրանց դերը մեծ է մեր էկոհամակարգերում։
Կայշյանն առանձնացրեց «funga» (ֆունգա` սնկերի աշխարհ) եզրույթը, որն առաջարկվում է կիրառել «ֆլորա» և «ֆաունա» հասկացություններին զուգահեռ։