https://arm.sputniknews.ru/20261021/amn-n-petq-e-ynduni-irani-pajmannery-hvormuzi-bacman-hamar-araghchi-108359017.html
ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի պայմանները Հորմուզի բացման համար. Արաղչի
ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի պայմանները Հորմուզի բացման համար. Արաղչի
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T08:27+0400
2026-10-21T08:27+0400
2026-10-21T09:40+0400
աբբաս արաղչի
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108358726_0:0:1667:938_1920x0_80_0_0_56e9f9254b76796308debf142bbec1b4.png
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Իրաքի Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը՝ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։Արաղչին կրկնել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են։Վերջին օրերին մի քանի լցանավ պայթել են՝ առանց իրանական կողմի թույլտվության նեղուցով անցնելիս։ Միայն նախօրեին ԻՀՊԿ-ն հայտնել էր երկու նավի մասին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Наша позиция предельно ясна: Ормузский пролив закрыт: глава МИД Ирана
Sputnik Արմենիա
Наша позиция предельно ясна: Ормузский пролив закрыт: глава МИД Ирана
2026-10-21T08:27+0400
true
PT1M10S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108358726_355:0:1614:944_1920x0_80_0_0_fe62cf1424a1f7f361150a8412c03f26.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, видео, տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
աբբաս արաղչի, видео, տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Իրաքի Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ և հասկանալի է։ Մենք արդեն ասել ենք՝ քանի դեռ նեղուցի հարցում համաձայնություն կամ փոխըմբռնում չկա, այն բաց չի լինի բոլորի համար։ Ինչո՞ւ է Ամերիկան ընդհանրապես թույլատրում նավերին անցնել այն ջրային ճանապարհով, որտեղ պայմանավորվածությունների բացակայության պատճառով անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանում», —ասել է նախարարը։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը՝ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։
Արաղչին կրկնել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են։
Վերջին օրերին մի քանի լցանավ պայթել են՝ առանց իրանական կողմի թույլտվության նեղուցով անցնելիս։ Միայն նախօրեին ԻՀՊԿ-ն հայտնել էր երկու նավի մասին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։