00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք. փորձագետները վերլուծում են

© Sputnik / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են ադրբեջանցի հովվի ու զինվորի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հասարակության մոտ օբյեկտիվորեն ի հայտ եկած տագնապները իշխանությունը ոչ թե «պետք է քաղաքական հայտարարություններով սղղացնի», այլ քննությամբ պարզի, թե իրական պատճառները որոնք են, Sputnik Արմենիայիհետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը` մեկնաբանելով վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան սահմանահատման արդեն երկրորդ դեպքը։
Հայտնել էինք, որ այսօր ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:
Վահագն Սարոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ, ըստ տարածված տեղեկությունների, սահմանահատումը տեղի է ունեցել Տավուշի` սահմանազատված տարածքում։ Իսկ դա, նրա խոսքով, արդեն անվտանգային լուրջ խնդիր է։

«Առաջին հերթին պետք է պարզել անցման հատվածը։ Ապա պետք է պարզել, թե անցման հատվածում սահմանային անվտանգությունը վերահսկելու ինչ կահավորանք կա։ Հաջորդը` ում պատասխանատվության գոտում է գտնվում` ԱԱԾ–ի, թե ՊՆ–ի։ Այդ ամենը պետք է ներկայացվի»,– պնդում է փորձագետը։

Մեր զրուցակցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, քննությունից առաջ ընկնելով, աներկբա հայտարարում են, որ ադրբեջանցի հովիվը մոլորվել է, այնպես, ինչպես Շաքիի դեպքում հայտարարում էին, որ ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքելուց հետո մոլորվել ու հայտնվել է Հայաստանի տարածքում։
«Ի՞նչ է նշանակում` մոլորվելով անցել է, ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք»,-հարց է բարձրացնում Սարոյանը։
Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ օբյեկտիվորեն ի հայտ եկած տագնապները իշխանությունը ոչ թե «պետք է քաղաքական հայտարարություններով սղղացնի», այլ քննությամբ պարզի, թե իրական պատճառները որոնք են։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հերքում` սահմանի որոշ հատվածներ շատ դժվար է 100 տոկոսով վերահսկել` կախված տարածքի առանձնահատկությունից։ Բայց դրա համար, նրա խոսքով, կիրառվում են ժամանակակաից հսկողությա միջոցներ, հետախուզություն և այլն։
«Կոնկրետ Շաքիի դեպքում խնդիրն այն էր, որ ԱԱԾ–ն տեղեկացել էր (սահմանախախտման մասին-խմբ.) գյուղում կատարված ողբերգական դեպքից 2 օր առաջ։ 2 օր շուտ պետք է ուժեղացված ծառայություն, հերթապահություն իրականացնեին, պարեկություն անեին։ Բայց դա չի արվել։ Ժողովրդին չեն զգուշացրել։ Պետական ամբողջ ռեսուրսը, ամբողջ էներգիան ծախսվել է ինֆորմացիան թաքցնելու, իսկ արդեն միջադեպից հետո` նաև միջադեպը ծածկադմբոց անելու վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վրթանեսյանը։
Ցանկացած այլ երկրում, նրա պնդմամբ, ԱԱԾ–ի ՊՆ–ի, սահմանապահ զորքերի ղեկավարությունը կհայտնվեր առնվազն ծառայողական քննության տակ։ Հայաստանում, սակայն, որևէ պաշտոնյա առայժմ պատասխանատվության չի ենթարկվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
Լրահոս
0