https://arm.sputniknews.ru/20261021/qaghaqakan-ugherdzy-bavakan-kvosht-e-pvordzagety-eatm-4-erkrneri-zekujci-masin-108358247.html
Քաղաքական ուղերձը բավական կոշտ է. փորձագետը՝ ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին
Քաղաքական ուղերձը բավական կոշտ է. փորձագետը՝ ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գիտությունների դոկտորը նշում է, որ գազի գինը պայմանավորված է հայ-ռուսական պայմանագրերով, ուստի դրա ներառումը զեկույցում կարելի է քաղաքական ազդակ... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T00:12+0400
2026-10-21T00:12+0400
2026-11-12T19:53+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
վահե դավթյան
գազ
առևտուր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107489623_0:84:1600:984_1920x0_80_0_0_3ebc10a2cf67110fb756cc1d569a7e65.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կասեցումը մյուս անդամ երկրների համար կարող է գրեթե անցավ անցնել, իսկ Հայաստանի համար դառնալ ծանր հարված։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին։Այսօր հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ «Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար (ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ. խմբ․) էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը»,- գրել է Դավթյանը։Նրա դիտարկմամբ՝ զեկույցում ներկայացված տնտեսական հաշվարկները բավականին ծանր պատկեր ունեն` Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։ Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում` արտահանման կրճատում 65,8%-ով։ Ըստ Դավթյանի` ամենամեծ հարվածը կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։«Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը»,- նշել է Դավթյանը։Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին և գազի գնի՝ գրեթե 69% աճին, նա ընդգծել է, որ նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։Սակայն, Դավթյանի գնահատմամբ, զեկույցի հեղինակները հաշվի չեն առել, որ գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։ Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107489623_89:0:1512:1067_1920x0_80_0_0_82cf5f416fc0bdb2c5cd506246254ed6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, վահե դավթյան, գազ, առևտուր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, վահե դավթյան, գազ, առևտուր
Քաղաքական ուղերձը բավական կոշտ է. փորձագետը՝ ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին
00:12 21.10.2026 (Թարմացված է: 19:53 12.11.2026) Քաղաքական գիտությունների դոկտորը նշում է, որ գազի գինը պայմանավորված է հայ-ռուսական պայմանագրերով, ուստի դրա ներառումը զեկույցում կարելի է քաղաքական ազդակ համարել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կասեցումը մյուս անդամ երկրների համար կարող է գրեթե անցավ անցնել, իսկ Հայաստանի համար դառնալ ծանր հարված։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին։
Այսօր
հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։
«Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար (ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ. խմբ․) էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը»,- գրել է Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ զեկույցում ներկայացված տնտեսական հաշվարկները բավականին ծանր պատկեր ունեն` Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։ Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում` արտահանման կրճատում 65,8%-ով։ Ըստ Դավթյանի` ամենամեծ հարվածը կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։
«Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը»,- նշել է Դավթյանը։
Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին և գազի գնի՝ գրեթե 69% աճին, նա ընդգծել է, որ նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։
Սակայն, Դավթյանի գնահատմամբ, զեկույցի հեղինակները հաշվի չեն առել, որ գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։
«Հետևաբար ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում, ուստի փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ»,– ընդգծել է նա:
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: