00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել

Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդի խոսքով` եթե Կիևը հրաժարվի դադարեցնել հակամարտությունը, վատ հետևանքներ կլինեն։
Վաշինգտոնը ցանկանում է, որ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական կարգավորման վերաբերյալ գործարք կնքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:
«Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին գործարք կնքի, նա կարող է գործարք կնքել», - ասել է Թրամփը լրագրողներին:
ԱՄՆ առաջնորդը նշել է` Ուկրաինան և անձամբ Վլադիմիր Զելենսկին պետք է ձգտեն հակամարտության խաղաղ կարգավորման, հակառակ դեպքում Կիևին շատ վատ հետևանքներ են սպասում։
«Ուկրաինան պետք է ցանկանա կարգավորել այդ պատերազմը։ Զելենսկին պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը։ Եթե դա չուզենա, կարծում եմ` դա շատ վատ հետևանքներ կունենա», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Զելենսկին ուկրաինական կարգավորման վերաբերյալ գործարքը կարող էր շատ ավելի շահավետ պայմաններով կնքել դեռ երկու տարի առաջ։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության մասին՝ նա հայտարարել է, որ Եվրոպան նույնպես հոգնել է այդ հակամարտությունից:
«Եվրոպան դրա վրա մի ամբողջ կարողություն է ծախսել, իսկ հիմա նրանք արդեն հոգնել են», - ասել է ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ Թրամփը նշել է` Ռուսաստանը ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի։ Նա նաև խոստովանել է, որ Ռուսաստանի զինուժը հաջողություններ է գրանցում ռազմի դաշտում։
«Դուք կարող եք ասել, որ Ուկրաինայի գործերը լավ են կամ վատ, բայց հողը (ՌԴ–ի վերահսկողության տակ անցած. խմբ.) ավելի ու ավելի է մեծանում», – ասել է Թրամփը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Կրեմլը կտեղեկացնի, թե երբ և որտեղ կկայանա ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է՝ Ռուսաստանը կդիտարկի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների առաջարկները, սակայն ռուսական կողմից քաղաքական զիջումներ չեն լինի:
Գտնվել են «խաղաղության որոշ տարրեր». Ստուբը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
Լրահոս
0