https://arm.sputniknews.ru/20261020/teghuti-hanqavajri-nvor-sepakanatery-mtadir-e-pvokhel-artahanman-ughghutjuny-108357708.html
Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է փոխել արտահանման ուղղությունը
Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է փոխել արտահանման ուղղությունը
Sputnik Արմենիա
Ամերիկյան ընկերությունն այս տարվա սեպտեմբերին ավարտին հասցրեց Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրը ձեռք բերելու գործընթացը։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T23:52+0400
2026-10-20T23:52+0400
2026-10-21T00:05+0400
հայաստան
թեղուտ
հանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/09/35130331_0:33:1600:933_1920x0_80_0_0_d727907f01b1c6a59562ae532201618c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է դեպի Չինաստան իրականացվող արտահանումը վերաուղղորդել ԱՄՆ։ Ամերիկացի գործարար և ԱՄՆ Պետքարտուղարության TRIPP + հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովն իր ծրագրերի մասին խոսել է «Bloomberg»-ի հետ հարցազրույցում։Գործարարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը եզակի, ճակատագրական իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար, իսկ ինքը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանում գործունեության ընդլայնմամբ։Նա նշել է, որ այս պահին Թեղուտի հանքավայրի արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Չինաստան, սակայն արդեն դեկտեմբերին նախատեսվում է նոր առևտրային պայմանագրերի միջոցով արտահանման հոսքերն ուղղել դեպի ԱՄՆ։ Սոկոլովի խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստան-ԱՄՆ գործընկերության ամրապնդումն է։Նա վստահ է, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկումը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։Հիշեցնենք, որ Կոնստանտին Սոկոլովի ամերիկյան «Dynamic Frontier Holdings» ընկերությունը այս տարվա սեպտեմբերին պաշտոնապես ավարտին հասցրեց Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը:
թեղուտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/09/35130331_156:0:1444:966_1920x0_80_0_0_999805ac68a8d30e2d230b4c30703f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թեղուտ, հանք
Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է փոխել արտահանման ուղղությունը
23:52 20.10.2026 (Թարմացված է: 00:05 21.10.2026) Ամերիկյան ընկերությունն այս տարվա սեպտեմբերին ավարտին հասցրեց Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրը ձեռք բերելու գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է դեպի Չինաստան իրականացվող արտահանումը վերաուղղորդել ԱՄՆ։ Ամերիկացի գործարար և ԱՄՆ Պետքարտուղարության TRIPP + հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովն իր ծրագրերի մասին խոսել է
«Bloomberg»-ի հետ հարցազրույցում։
Գործարարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը եզակի, ճակատագրական իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար, իսկ ինքը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանում գործունեության ընդլայնմամբ։
Նա նշել է, որ այս պահին Թեղուտի հանքավայրի արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Չինաստան, սակայն արդեն դեկտեմբերին նախատեսվում է նոր առևտրային պայմանագրերի միջոցով արտահանման հոսքերն ուղղել դեպի ԱՄՆ։ Սոկոլովի խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստան-ԱՄՆ գործընկերության ամրապնդումն է։
Նա վստահ է, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկումը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Սոկոլովի ամերիկյան «Dynamic Frontier Holdings» ընկերությունը այս տարվա սեպտեմբերին պաշտոնապես ավարտին հասցրեց Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը: