ՌԴ–ն կդիտարկի Ուիտկոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումներ չեն լինի. Լավրով
21:23 20.10.2026 (Թարմացված է: 21:42 20.10.2026)

© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Մոսկվան պատրաստ է լսել ամերիկյան կողմի առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն կդիտարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։
«ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները եկել էին և փորձում էին ինչ-որ բան «կազմակերպել»։ Տեսնենք, թե ինչ կառաջարկեն։ «Եթե առաջարկեն այնպիսի բան, որը մեզ համար տնտեսապես ու ֆինանսապես շահավետ կլինի, ապա ինչո՞ւ ոչ»,– բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Նա միաժամանակ հավելել է` բայց դա պետք է արվի առանց ՌԴ–ի կողմից որևէ քաղաքական զիջման և առանց քաղաքական այնպիսի վերաբերմունք ակնկալելու, որը Ռուսաստանին «կօգնի» համաշխարհային բոլոր գործերում։
Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց այլևս երբեք չի լինի այնպես, ինչպես եղել է մինչև 2022 թվականի փետրվարը ։
«Միշտ ասում ենք, որ պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնիվ ձևով ։ .. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները, բայց այն ոլորտներում, որոնք մեզ համար հետաքրքիր են և իսկապես օգտակար են մեզ համար: Եվ ասել է, որ այնպես, ինչպես եղել է Արևմուտքի հետ մեր հարաբերությունները մինչև 2022 թվականի փետրվարը, այդպես այլևս երբեք չի լինի», – ասել Է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ Եվրամիության բոլոր գործընկերներից հենց Ռուսաստանն է ունեցել աշխատանքի առավել ճյուղավորված և առաջադեմ մեխանիզմները, իսկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում իրականացվել են շուրջ 20 համատեղ նախագծեր, ներառյալ համատեղ աշխատանքը Աֆղանստանում, սակայն այդ ամենը մի գիշերում «կտրեցին»:
ՌԴ ԱԳ նախարարը հորդորել է չհիանալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի` պատժամիջոցների մասին օրենքը չկիրառելու որոշմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կվարվի մյուս նախագահը:
Նախարարի կարծիքով՝ ոմանք «ծափահարություններ սկսեցին», թե իբր Թրամփը հրաժարվել է կատարել այդ օրենքը, բայց նա չի հրաժարվել այն կատարելուց:
«Նա ասել է, որ տվյալ փուլում, իրեն վերապահված լիազորությունների համաձայն, բացարձակ խելահեղ մաքսատուրքեր սահմանելը չի բխում Ամերիկայի շահերից: Նրանց հիմա պետք է (նա դա չի ասել, բայց բոլորն էլ հասկանում են), որպեսզի հիմա՝ ընտրություններից առաջ, համաշխարհային էներգետիկ շուկաներն է՛լ ավելի խոր ճգնաժամի մեջ չընկնեն: Եվ թող ռուսական դիզելային վառելիքն այնտեղ մատակարարվի»,- պարզաբանել է Լավրովը:
«Նա ասել է, որ տվյալ փուլում, իրեն վերապահված լիազորությունների համաձայն, բացարձակ խելահեղ մաքսատուրքեր սահմանելը չի բխում Ամերիկայի շահերից: Նրանց հիմա պետք է (նա դա չի ասել, բայց բոլորն էլ հասկանում են), որպեսզի հիմա՝ ընտրություններից առաջ, համաշխարհային էներգետիկ շուկաներն է՛լ ավելի խոր ճգնաժամի մեջ չընկնեն: Եվ թող ռուսական դիզելային վառելիքն այնտեղ մատակարարվի»,- պարզաբանել է Լավրովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը հրահանգելէ չեղարկել ՌԴ–ի ևԻրանի դեմ պատժամիջոցներիմի շարք դրույթներ։
Թրամփը հրահանգելէ չեղարկել ՌԴ–ի ևԻրանի դեմ պատժամիջոցներիմի շարք դրույթներ։