00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մինչ այս պահը Ադրբեջանից հստակ գնահատական չի հնչել. քաղաքագետը` անկլավների առաջարկի մասին

© SputnikԲենիամին Մաթևոսյանը
Բենիամին Մաթևոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2026
Բենիամին Մաթևոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանի խոսքով` անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման մոտավոր ժամկետ հայտարարելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ազդարարում է, որ ցանկանում է շարունակել իր պաշտոնավարումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի կառավարության նիստում հայտարարել էր, որ մինչև 2031 թվականը պետք է Ադրբեջանի հետ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
«Հիշո՞ւմ եք, եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանը 6 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել հանրությանը՝ ասելով, որ պետք է աշխատել այդ վեց կետերի ուղղությամբ։ Հետո հայտարարեց, որ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այսինքն՝ պատերազմից հետո նա փորձում էր ինչ-որ կերպ հիմնավորել իր իշխանության շարունակությունը՝ առաջ քաշելով քաղաքական ծրագիր։ Հիմա նույնը վերաբերում է այս իրավիճակին»,– նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանի գնահատմամբ՝ չնայած Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը` Փաշինյանը այնուամենայնիվ վստահ է` խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի վերջնական վավերացնել։
«Իլհամ Ալիևը, Հայաստանին վերաբերող հարցերին անդրադառնալիս, խոսել է նաև Նյուրնբերգի դատավարության մասին։ Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին նա համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ։ Անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև՝ լինի դա խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու սահմանագծման, թե Փաշինյանի առաջարկների վերաբերյալ»,– ընդգծեց Մաթևոսյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ–էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։
«Ադրբեջանը կիսո՞ւմ է Փաշինյանի գնահատականները. մինչև այս պահը Ադրբեջանից դրա վերաբերյալ հստակ գնահատական չի հնչել։ Ավելին՝ տեսեք, թե ինչ աստիճանի անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Փաշինյանը Թուրքմենստանում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ իր տպավորությամբ՝ խաղաղության այն մոդելը, որի մասին ինքն է խոսում, ընդունելի և հասկանալի է նաև Ադրբեջանի համար։ Պետությունը չի կարող տպավորություններով կառավարվել»,– ընդգծեց Մաթևոսյանը։
Մաթևոսյանը նկատում է, որ մինչև այս պահը Բայրամովը, Հաջիևը կամ Ալիևը չեն ասել՝ այո՛, Փաշինյանի առաջարկն իրենց համար ընդունելի է, և որ իրենք հրաժարվում են Քյարքիից՝ ինչպես Փաշինյանն է կիրառում իր ձևակերպումներում։
Այս ամենի արդյունքում, Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է վերջնականորեն սթափվեն և ավելի զգոն գնահատեն իրավիճակը, այլապես նոր ձախողումները կարող են բերել էլ ավելի ծանր կորուստների։
Լրահոս
0