https://arm.sputniknews.ru/20261020/mamuljany-khvostanum-e-arznin-kdarna-khvohararakan-ashkharhi-kentrvon-108331544.html
Մամուլյանը խոստանում է՝ Արզնին կդառնա խոհարարական աշխարհի կենտրոն
Մամուլյանը խոստանում է՝ Արզնին կդառնա խոհարարական աշխարհի կենտրոն
Sputnik Արմենիա
Շուրջ 30 տաղավար է լինելու, մասնակցելու են ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T13:51+0400
2026-10-20T13:51+0400
2026-10-20T13:51+0400
խոհարար
փառատոն
արզնի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/833/89/8338962_0:31:2048:1183_1920x0_80_0_0_71ad7bcd2fe9f6010ec58b3633ee8f13.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արզնին պատրաստվում է դառնալ խոհարարական աշխարհի կենտրոնը. հոկտեմբերի 24-ին այդտեղ կմեկնարկի հայկական և ազգային փոքրամասնությունների խոհանոցային մեծ փառատոնը։ Այն կրում է «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագիրը։Մեխակ Ապրեսյանը նաև նշեց, որ շուրջ 30 տաղավար է լինելու, ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները մասնակցելու են միջոցառմանը։«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ փառատոնը զբոսաշրջային տեսանկյունից բարձրացնում է Հայաստանի գրավչությունը։Նա ընդգծեց` խոհարարական մրցույթ է տեղի ունենալու 3 անվանակարգում` «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում»։ Խաղարկվելու է նաև գլխավոր մրցանակ։ Մրցույթի մասնակիցները պարգևատրվելու են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։Հիշեցնենք, որ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։
արզնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/833/89/8338962_152:0:1972:1365_1920x0_80_0_0_6ec1ef8322f293cbf9423c40451840bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խոհարար, փառատոն, արզնի
Մամուլյանը խոստանում է՝ Արզնին կդառնա խոհարարական աշխարհի կենտրոն
Շուրջ 30 տաղավար է լինելու, մասնակցելու են ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արզնին պատրաստվում է դառնալ խոհարարական աշխարհի կենտրոնը. հոկտեմբերի 24-ին այդտեղ կմեկնարկի հայկական և ազգային փոքրամասնությունների խոհանոցային մեծ փառատոնը։ Այն կրում է «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագիրը։
«Փառատոնը շատ գեղեցիկ է լինելու և ամենամյա` դառնալով տարածաշրջանային, միջազգային մակարդակի։ Մենք աշխատում ենք, որ օտարերկրացիներն ընտրություն կատարելիս որոշեն` գնալ Բրազիլիա` դիմակահանդեսի՞, Գերմանիա` Օկտոբերֆեստի՞, թե՞ գալ Հայաստան` Արզնի ու մասնակցել խոհանոցային փառատոնին։ Մեզ մոտ արդեն ստացվել է այնպես անել, որ ընտրեն Հայաստանը, օրինակ` խորովածի, տոլմայի, գինու և այլ փառատոնների ժամանակ»,– ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյանը նաև նշեց, որ շուրջ 30 տաղավար է լինելու, ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները մասնակցելու են միջոցառմանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ փառատոնը զբոսաշրջային տեսանկյունից բարձրացնում է Հայաստանի գրավչությունը։
«Միջոցառման ընթացքում կարելի է վայելել տարբեր ազգերի ուտեստներ և ծանոթանալ բազմաթիվ մշակույթների։ Այդ օրն խոհարարական աշխարհի կենտրոնը պետք է դառնա Արզնին»,– ասաց Մամուլյանը։
Նա ընդգծեց` խոհարարական մրցույթ է տեղի ունենալու 3 անվանակարգում` «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում»։ Խաղարկվելու է նաև գլխավոր մրցանակ։ Մրցույթի մասնակիցները պարգևատրվելու են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։
Հիշեցնենք, որ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։