https://arm.sputniknews.ru/20261020/inchu-evrvopaci-arajnvordnery-chmasnakcecin-cop17-in-qaghaqagety-pattsharneri-masin-108354730.html
Ինչո՞ւ եվրոպացի առաջնորդները չմասնակցեցին COP17-ին. քաղաքագետը՝ պատճառների մասին
Ինչո՞ւ եվրոպացի առաջնորդները չմասնակցեցին COP17-ին. քաղաքագետը՝ պատճառների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով` նման լայնածավալ միջոցառման անցկացումն իմիջային առումով կատարեց իր խնդիրը, բայց հարց է` արդյոք Հայաստանը հետագայում կկարողանա այդ իմիջը... 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T22:13+0400
2026-10-20T22:13+0400
2026-10-20T22:13+0400
հայաստան
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
սերգեյ մելքոնյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/14/66161563_0:41:1600:942_1920x0_80_0_0_49245ee606d8130c75bae1b16ab51cdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության երկրների առաջնորդները հարկ չհամարեցին մասնակցել Երևանում անցկացվող COP17 գագաթնաժողովին, և նրանց բացակայությունն աչքի զարնեց այն քաղաքական աջակցության ֆոնին, որը Բրյուսելն արդեն տևական ժամանակ ցուցաբերում է Հայաստանի իշխանություններին։Ինչպես հայտնի է, COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի բացմանը օտարերկրյա առաջնորդներից ներկա էին Վրաստանի վարչապետը, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Զանզիբարի նախագահները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ հնարավոր է` եվրոպացի առաջնորդները համարել են, որ մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելը բավարար էր։Նա ուշադրություն հրավիրեց այն ժամանակահատվածին, երբ անցկացվում էր եվրոպական գագաթնաժողովը՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ։ Բրյուսելի համար կարևոր էր, որ ՀՀ իշխանություններին աջակցություն ցույց տա հենց նախընտրական շրջանում։ Ինչ վերաբերում է կլիմայական համաժողովին, չնայած կլիմայի թեման կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում, սակայն միջոցառումն այնպիսի կարևորություն չէր ներկայացնում, որ առաջնորդների մասնակցություն և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում պահանջեր։Ընդհանուր առմամբ, Մելքոնյանի տեսանկյունից, կլիմայի և կենսաբազմազանության թեման ամենևին էլ ՀՀ իշխանությունների քաղաքականության առաջնահերթ ուղղություն չէ, սակայն իմիջային առումով նման լայնածավալ միջոցառում անցկացնելն իր խնդիրը կատարեց։ Բայց հարց է` արդյոք Հայաստանը հետագայում կկարողանա այդ իմիջը վերածել ավելի շոշափելի արտաքին քաղաքական և տնտեսական արդյունքների, «կանաչ» օրակարգը օգտագործել որոշակի խոսույթների առաջմղման համար և այլն։Հիշեցնենք` սեպտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ առաջնորդների գագաթնաժողովը։ COP17 համաժողովի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/14/66161563_123:0:1543:1065_1920x0_80_0_0_35500a99285928e967f8714a9bed16ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , սերգեյ մելքոնյան
հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , սերգեյ մելքոնյան
Ինչո՞ւ եվրոպացի առաջնորդները չմասնակցեցին COP17-ին. քաղաքագետը՝ պատճառների մասին
Քաղաքագետի կարծիքով` նման լայնածավալ միջոցառման անցկացումն իմիջային առումով կատարեց իր խնդիրը, բայց հարց է` արդյոք Հայաստանը հետագայում կկարողանա այդ իմիջը վերածել ավելի շոշափելի արտաքին քաղաքական և տնտեսական արդյունքների։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության երկրների առաջնորդները հարկ չհամարեցին մասնակցել Երևանում անցկացվող COP17 գագաթնաժողովին, և նրանց բացակայությունն աչքի զարնեց այն քաղաքական աջակցության ֆոնին, որը Բրյուսելն արդեն տևական ժամանակ ցուցաբերում է Հայաստանի իշխանություններին։
Ինչպես հայտնի է, COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի բացմանը օտարերկրյա առաջնորդներից ներկա էին Վրաստանի վարչապետը, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Զանզիբարի նախագահները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ հնարավոր է` եվրոպացի առաջնորդները համարել են, որ մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելը բավարար էր։
«Ըստ ամենայնի, եվրոպացիների տեսանկյունից բավական էր այն քաղաքական աջակցությունը, որը նրանք պաշտոնական Երևանին ցուցաբերեցին ԵՔՀ ֆորումին մասնակցելու կամ առանձին պաշտոնական այցերի միջոցով։ Եվ, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ քայլերի կարիք չկար»,- Sputnik Արմենիային ասաց Մելքոնյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն ժամանակահատվածին, երբ անցկացվում էր եվրոպական գագաթնաժողովը՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ։ Բրյուսելի համար կարևոր էր, որ ՀՀ իշխանություններին աջակցություն ցույց տա հենց նախընտրական շրջանում։ Ինչ վերաբերում է կլիմայական համաժողովին, չնայած կլիմայի թեման կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում, սակայն միջոցառումն այնպիսի կարևորություն չէր ներկայացնում, որ առաջնորդների մասնակցություն և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում պահանջեր։
Ընդհանուր առմամբ, Մելքոնյանի տեսանկյունից, կլիմայի և կենսաբազմազանության թեման ամենևին էլ ՀՀ իշխանությունների քաղաքականության առաջնահերթ ուղղություն չէ, սակայն իմիջային առումով նման լայնածավալ միջոցառում անցկացնելն իր խնդիրը կատարեց։ Բայց հարց է` արդյոք Հայաստանը հետագայում կկարողանա այդ իմիջը վերածել ավելի շոշափելի արտաքին քաղաքական և տնտեսական արդյունքների, «կանաչ» օրակարգը օգտագործել որոշակի խոսույթների առաջմղման համար և այլն։
Դրա հետ մեկտեղ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գագաթնաժողովին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները։ Այդ երկրների հետ համագործակցությունը դառնում է Երևանի արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP նախագծի համատեքստում, որի նպատակներից մեկը նաև Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռների տարանցում ապահովելն է։ Իրանի նախագահի համար կարևոր էր ցույց տալ, որ լավ հարաբերություններ ունի որոշ հարևանների հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։
Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ
առաջնորդների գագաթնաժողովը։ COP17 համաժողովի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։