https://arm.sputniknews.ru/20261020/inchpes-e-atshel-eatmi-ajd-tvum-hajastani-tntesutjuny-8-amsum-108334244.html
Ինչպես է աճել ԵԱՏՄ–ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը 8 ամսում
Ինչպես է աճել ԵԱՏՄ–ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը 8 ամսում
Sputnik Արմենիա
Հայաստանում, ինչպես նախկինում, տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է շինարարության և հանքարդյունաբերության տեմպերով։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T20:04+0400
2026-10-20T20:04+0400
2026-10-20T20:05+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108342553_112:0:1299:668_1920x0_80_0_0_acd7cb6714cc043c790f2e78314c182c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 8 ամսում աճել է 1,1 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը։Մեծ անկում է գրանցվել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում (արտադրանքը Ռուսաստան արտահանելու սահմանափակումների պատճառով. խմբ)` ինչպես անասնաբուծության (անասունների գլխաքանակի կրճատման պատճառով), այնպես էլ միրգ– բանջարեղենի իրացման ճյուղերում։ ԵԱՏՄ մյուս երկրներում աճ է նկատվում։Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նվազել է 1%–ով, այդ թվում՝ բնակարանների շահագործման հանձնումը՝ գրեթե 11%-ով ։ Հայաստանում շինարարության ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 17,2%-ով։Հայաստանն առաջատար է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի տեմպերով։ Հունվար–օգոստոսին օդային տրանսպորտով դեպի Հայաստան և Հայաստանից տեղափոխվել է 4,2 մլն մարդ (12,1%–ով ավելի, քան 2025 թ. նույն ժամանակահատվածում)։*ՀՀ գյուղատնտեսության, անտառային և ձկնաբուծության վերաբերյալ տվյալները վերաբերում են 2026թ. հունվար–հունիսին, մյուս տվյալները` հունվար-օգոստոսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108342553_257:0:1152:672_1920x0_80_0_0_82cfd12b0a6ac0309e1fc32db349f473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
Ինչպես է աճել ԵԱՏՄ–ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը 8 ամսում
20:04 20.10.2026 (Թարմացված է: 20:05 20.10.2026) Հայաստանում, ինչպես նախկինում, տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է շինարարության և հանքարդյունաբերության տեմպերով։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 8 ամսում աճել է 1,1 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը։
Մեծ անկում է գրանցվել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում (արտադրանքը Ռուսաստան արտահանելու սահմանափակումների պատճառով. խմբ)` ինչպես անասնաբուծության (անասունների գլխաքանակի կրճատման պատճառով), այնպես էլ միրգ– բանջարեղենի իրացման ճյուղերում։ ԵԱՏՄ մյուս երկրներում աճ է նկատվում։
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նվազել է 1%–ով, այդ թվում՝ բնակարանների շահագործման հանձնումը՝ գրեթե 11%-ով ։ Հայաստանում շինարարության ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 17,2%-ով։
Հայաստանն առաջատար է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի տեմպերով։ Հունվար–օգոստոսին օդային տրանսպորտով դեպի Հայաստան և Հայաստանից տեղափոխվել է 4,2 մլն մարդ (12,1%–ով ավելի, քան 2025 թ. նույն ժամանակահատվածում)։
*ՀՀ գյուղատնտեսության, անտառային և ձկնաբուծության վերաբերյալ տվյալները վերաբերում են 2026թ. հունվար–հունիսին, մյուս տվյալները` հունվար-օգոստոսին։