https://arm.sputniknews.ru/20261020/hvormuzi-neghuci-erknqum-amerikjan-hertakan-anodachu-trchvogh-sarqn-e-vochnchacvel-ihpk-108328590.html
Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան հերթական անօդաչու թռչող սարքն է ոչնչացվել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան հերթական անօդաչու թռչող սարքն է ոչնչացվել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իրանի ԶՈւ-ից պնդում են, որ սա ամերիկացիների թվով 54-րդ խոցված ԱԹՍ-ն է։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T12:32+0400
2026-10-20T12:32+0400
2026-10-20T12:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ինքնաթիռ
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/17/61590226_0:104:1024:680_1920x0_80_0_0_a22039e7ce2c0709034691271d8416a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԻՀՊԿ-ն պնդում է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչութռչողսարքը:Կորպուսից հայտնել են, որ ԱԹՍ-ն որսացել և ոչնչացրել են ՀՕՊ նորագույն համալիրի միջոցով, որը գործում էր երկրի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կառավարման ներքո:Իրանական կողմի պնդմամբ՝ սա հակամարտության ընթացքում ոչնչացված ամերիկյան 54-րդ MQ-9 Reaper անօդաչուն է։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/17/61590226_67:0:974:680_1920x0_80_0_0_2bab96a148c9932136f270ab247e13df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ինքնաթիռ, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ինքնաթիռ, ամն, հորմուզի նեղուց
Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան հերթական անօդաչու թռչող սարքն է ոչնչացվել. ԻՀՊԿ
12:32 20.10.2026 (Թարմացված է: 12:33 20.10.2026) Իրանի ԶՈւ-ից պնդում են, որ սա ամերիկացիների թվով 54-րդ խոցված ԱԹՍ-ն է։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԻՀՊԿ-ն պնդում է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչութռչողսարքը:
Կորպուսից հայտնել են, որ ԱԹՍ-ն որսացել և ոչնչացրել են ՀՕՊ նորագույն համալիրի միջոցով, որը գործում էր երկրի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կառավարման ներքո:
Իրանական կողմի պնդմամբ՝ սա հակամարտության ընթացքում ոչնչացված ամերիկյան 54-րդ MQ-9 Reaper անօդաչուն է։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։