Երևանում СОР17-ի շրջանակներում բացվել է Ռուսաստանի տաղավարը
© Sputnik
Բաժանորդագրվել
Տաղավարը կգործի 10 օր։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանում СОР17 կլիմայական համաժողովի շրջանակում բացվել է Ռուսաստանի տաղավարը, որտեղ կներկայացվի կենսաբազմազանության պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ռուսական փորձը:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ Յուլյա Սուշչենկոն, հարթակում կներկայացնեն կենսաբազմազանության, Արկտիկայի և Բայկալի եզակի ծովային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և բնապահպանական գործունեության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ռուսական փորձը։

«Ռոսզապովեդցենտր» դաշնային գործակալության բնապահպանական կրթության բաժնի պետ Յուլյա Սուշչենկոն «Կանաչ հատվածում» Ռուսաստանի տաղավարի բացմանը
© Sputnik
ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող բնական տարածքների զարգացման պետական քաղաքականության և կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Բելյանսկու խոսքով՝ Ռուսաստանը զգալի բնական հարստություն ունի. երկրի տարածքն ընդգրկում է 8 բնական գոտիներ, որոնք առանձնանում են ցամաքային, ջրային, ափամերձ և ծովային էկոհամակարգերի բազմազանությամբ:
Համաժողովի կազմակերպման համար Բելյանսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ՄԱԿ-ին՝ շեշտելով մեր երկրի հյուրընկալությունը:

Ռուսաստանի տաղավարի բացումը COP17-ի «Կանաչ հատվածում»
© Sputnik
«Հայկական կոլորիտը, զուգորդված հիանալի եղանակի, սննդի և մեզ այստեղ բարձր մակարդակով դիմավորելու հետ, զգացողություն է առաջացնում, որ մենք ոչ թե հյուր ենք, այլ տանը», - հայտարարել է նա:
Հատուկ ուշադրություն կդարձվի կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակների պահպանման, ծովային և քաղցրահամ էկոհամակարգերի պաշտպանության, Բայկալի և Արկտիկայի եզակի բնական համալիրների, ինչպես նաև ինվազիվ տեսակների դեմ պայքարի հարցերին:
Նախատեսվում են քննարկումներ անդրսահմանային բնապահպանական համագործակցության, բնիկ փոքրաթիվ ժողովուրդների փորձի և ավանդական բնօգտագործման դերի վերաբերյալ:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծովային հետազոտությունների կենտրոնի էկոլոգիայի վարչության գլխավոր փորձագետ Ալեքսանդր Շեստակովն ընդգծել է, որ տաղավարի բացումը կարևոր իրադարձություն է ռուսական պատվիրակության համար:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծովային հետազոտությունների կենտրոնի բնապահպանական վարչության գլխավոր փորձագետ Ալեքսանդր Շեստակովը Ռուսաստանի տաղավարի բացմանը
© Sputnik
Շեստակովի խոսքով՝ նման համաժողովներին մասնակցելու ամբողջ ընթացքում, իսկ այժմյանն արդեն 13-րդն է, Ռուսաստանի Դաշնությունն առաջին անգամ սեփական տաղավար ունի։
Այս հարթակում նախատեսվող միջոցառումները կարևոր են ոչ միայն ռուսական փորձը ներկայացնելու, այլև միջազգային բանակցությունների առանցքային հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումը հասկանալու համար:
Շեստակովը նշել է, որ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում բանակցությունների նշանակությունը երկարաժամկետ հեռանկարում մեծ է, քանի որ հենց այդպիսի հարթակներում են ձևավորվում բնության պահպանության միջազգային մոտեցումները:
Նա նշել է, որ համաժողովի շրջանակներում ընդունվող և ձեռք բերվող որոշումներն ու պայմանավորվածությունները սահմանում են Կոնվենցիայի 196 կողմերի ընդհանուր օրակարգը առնվազն առաջիկա երկու տարիների համար, իսկ առանձին ուղղություններով՝ նաև ավելի երկար ժամանակահատվածում:

Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության պետական քաղաքականության և կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Բելյանսկին Ռուսաստանի տաղավարի բացմանը
© Sputnik
Այս համատեքստում փորձագետը նշել է Ռուսաստանի կառավարության աշխատանքը մինչև 2036 թվականը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի վրա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը քննարկման փուլում է, և ակնկալվում է, որ ռուսական տաղավարում դիտարկվող շատ ուղղություններ կարտացոլվեն բնապահպանական ազգային առաջնահերթություններում:
Առանձին կարևորություն ունի մինչև 2030 թվականը կենսաբազմազանության ոլորտում գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը, որը սահմանում է այդ ոլորտում միջազգային առանցքային առաջնահերթությունները: Այս փաստաթղթի համաձայն՝ երկրները պետք է մշակեն ազգային ծրագրեր, որոնց իրագործումը ներդրում կլինի գլոբալ նպատակների իրականացման գործում։

COP17-ի «Կանաչ հատվածում» Ռուսաստանի տաղավարի բացումը
© Sputnik
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17) անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում (նախապատրաստական միջոցառումները և «Կանաչ գոտին» մեկնարկել են հոկտեմբերի 18-ին):
Ռոտացիայի սկզբունքի համաձայն՝ COP-ի հաջորդ համաժողովը տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից մեկում, որը կընտրվի քվեարկությամբ։