https://arm.sputniknews.ru/20261020/emin-ohanjany-atyrau-masters-mrcasharum-haghtvogh-e-dardzel-108338866.html
Էմին Օհանյանը «Atyrau Masters» մրցաշարում հաղթող է դարձել
Էմին Օհանյանը «Atyrau Masters» մրցաշարում հաղթող է դարձել
Sputnik Արմենիա
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 4 շախմատիստ։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T16:59+0400
2026-10-20T16:59+0400
2026-10-20T17:00+0400
շախմատ
շախմատիստ
հաղթանակ
էմին օհանյան
սերգեյ սկլոկին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108338041_0:0:1332:750_1920x0_80_0_0_e8cd9cc887700e152e34c8216dc5a1f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։«Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ, 13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը»,– հայտնում է ֆեդերացիան:Սերգեյը մրցաշարի շրջանակում լրացրել է նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման։Մրցաշարում հանդես են եկել նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը: Նրանք 9-ից վաստակել են համապատասխանաբար 6 և 5,5 միավոր:Նշենք, որ «Atyrau Open 2026 Masters» միջազգային մրցաշարին մասնակցում էր 19 երկրի 109 շախմատիստ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108338041_35:0:1219:888_1920x0_80_0_0_bcf23c8d110286c3b28ab04da967f730.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հաղթանակ, էմին օհանյան, սերգեյ սկլոկին
շախմատ, շախմատիստ, հաղթանակ, էմին օհանյան, սերգեյ սկլոկին
Էմին Օհանյանը «Atyrau Masters» մրցաշարում հաղթող է դարձել
16:59 20.10.2026 (Թարմացված է: 17:00 20.10.2026) Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 4 շախմատիստ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին
տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ, 13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը»,– հայտնում է ֆեդերացիան:
Սերգեյը մրցաշարի շրջանակում լրացրել է նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման։
Մրցաշարում հանդես են եկել նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը: Նրանք 9-ից վաստակել են համապատասխանաբար 6 և 5,5 միավոր:
Նշենք, որ «Atyrau Open 2026 Masters» միջազգային մրցաշարին մասնակցում էր 19 երկրի 109 շախմատիստ: