https://arm.sputniknews.ru/20261019/ur-mnacin-mardu-iravunqnery-zakharvovan-makrvonin-meghadrel-e-erkaki-standartneri-hamar-108296841.html
Ո՞ւր մնացին մարդու իրավունքները. Զախարովան Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար
Ո՞ւր մնացին մարդու իրավունքները. Զախարովան Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար
Sputnik Արմենիա
Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում: 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T13:57+0400
2026-10-19T13:57+0400
2026-10-19T13:59+0400
ռուսաստան
մարիա զախարովա
էմանուել մակրոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108210269_0:0:1200:675_1920x0_80_0_0_457dd2fc5e506ed3f6fd52e54e5215b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար՝ արձագանքելով նրա հայտարարությանը։Բողոքի ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահը բնակչությանն ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ պրեֆեկտները քաղաքապետների հետ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքները պաշտպանելու համար։ Նա դիմել է կառավարությանը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել անկարգությունները դադարեցնելու համար.Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում թանկացումների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք ուղեկցվեցին ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներով, անկարգություններով և վանդալիզմով։Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում: ԶԼՄ–ներում ու սոցցանցերում տարածված լուսանկարներից ու մեմերից հետո Մակրոնը հանդես եկավ ուղերձով։Ֆրանսիայի իշխանությունները արգելեցին հոկտեմբերի 19-ին հավաքներ անցկացնել Մարսելում։«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108210269_168:0:1068:675_1920x0_80_0_0_4c304bfb44986d8613cb825856f523a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարիա զախարովա, էմանուել մակրոն
ռուսաստան, մարիա զախարովա, էմանուել մակրոն
Ո՞ւր մնացին մարդու իրավունքները. Զախարովան Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար
13:57 19.10.2026 (Թարմացված է: 13:59 19.10.2026) Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար՝ արձագանքելով նրա հայտարարությանը։
Բողոքի ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահը բնակչությանն ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ պրեֆեկտները քաղաքապետների հետ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքները պաշտպանելու համար։ Նա դիմել է կառավարությանը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել անկարգությունները դադարեցնելու համար.
«Այ քեզ բան։ Իսկ «մարդու իրավունքնե՞րը», «ինքնարտահայտման ազատությո՞ւնը» և, ինչպես արտահայտվել է Մակրոնի հովանավորյալ Զելենսկին, «չէ՞ որ նրանք երեխաներ են» թեզը։ Այսինքն` երբ ֆրանսիացիները ջարդուփշուր են անում Փարիզը, դա պահանջում է անզիջում դատապարտում և կոշտ միջոցներ, իսկ երբ այլ երկրներում ցուցարարները ջարդուփշուր են անում քաղաքները, պետք է լուռ հետևել դրանց՝ վերընթերցելով Ելիսեյան պալատի զայրացած հաղորդագրություններն այն մասին, որ չի կարելի ճնշել բողոքի ցույցերը։ Չեղավ։ Միասնական չափանիշներ են պետք, ոչ թե Արևմուտքի անվերջանալի մանիպուլյացիաները մարդու իրավունքների թեմայով և միջամտությունը ինքնիշխան պետությունների ներքին գործերին», – գրել է Զախարովան Telegram–ի իր ալիքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում թանկացումների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք ուղեկցվեցին ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներով, անկարգություններով և վանդալիզմով։
Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում: ԶԼՄ–ներում ու սոցցանցերում տարածված լուսանկարներից ու մեմերից հետո Մակրոնը հանդես եկավ ուղերձով։
Ֆրանսիայի իշխանությունները արգելեցին հոկտեմբերի 19-ին հավաքներ անցկացնել Մարսելում։