00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
15 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
18 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պապոյանը խուսափեց Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների ծառահատումների մասին հարցից

© Sputnik ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շիկահողի մասին հարցին պատասխանելիս նախարարը միայն ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին էր հիշեցնում։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվեց գնահատական տալ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից իրականացվող ենթադրյալ ծառահատումների վերաբերյալ ահազանգերին։ Լրագրողների հետ զրույցում նախարարը չպատասխանեց նաև հարցին, թե արդյոք COP17-ի շրջանակում պատրաստվում է այդ խնդիրը բարձրացնել միջազգային գործընկերների առջև։
Հարցին ՝ արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շիկահողի արգելոցում անտառահատումների վերաբերյալ տեղեկությունների վրա, Պապոյանը պատասխանեց զուտ ՀՀ ինքնիշխան տարածքի քառակուսի կիլոմետրը հիշեցնելով։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատումից հետո հայկական կողմը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքներ կիրականացնի Հայաստանի սահմաններից ներս։
«Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստանը, և մենք բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար, իսկ Հայաստանից դուրս՝ այդ սահմանից դուրս, կլինի Հայաստանի Հանրապետությունից դուրս, հետևաբար նաև մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Ամեն երկիր ինքն իրավունք ունի որոշելու, թե իր տարածքում ինչ է անում»,– հայտարարեց նախարարը։
Լրագրողը կրկին շեշտեց, որ հարցը վերաբերում է հենց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Շիկահողի արգելոցին,սակայն նախարարը կրկին խուսափողական պատասխան տվեց։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և այդ տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»,– կրկնեց Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև չպատասխանեց հարցին` արդյոք հայկական կողմը պատրաստվում է COP-17– ի շրջանակում բարձրաձայնել 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։

COP17-ում բարձրաձայնվելո՞ւ է, որ Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատվել․ Յոլյան
Լրահոս
0