https://arm.sputniknews.ru/20261019/masnagetnern-en-erashkhavvorel-papvojany-amulsari-vtangneri-masin-108289727.html
Մասնագետներն են երաշխավորել․ Պապոյանը՝ Ամուլսարի վտանգների մասին
Մասնագետներն են երաշխավորել․ Պապոյանը՝ Ամուլսարի վտանգների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև հանքը շատ փող է բերելու։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T12:24+0400
2026-10-19T12:24+0400
2026-10-19T12:24+0400
հայաստան
ամուլսար
գևորգ պապոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/11/106945866_43:0:1250:679_1920x0_80_0_0_4b7caacd424399be4fc3147761daffab.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հանքի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։Լրագրողները Պապոյանի ուշադրությունը հրավիրեցին բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։ Հիշեցրին, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ու պատվիրակություններին՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր, որը, ըստ նրանց, հակասում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և խոչընդոտում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով սահմանված նպատակների իրականացումը։Պապոյանը, սակայն, պնդեց, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։ Դա սուտ է, եթե ասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում»,– նշեց նա։Նախարարի խոսքով՝ Ամուլսարի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ նախկինում բարձրաձայնված մի շարք մտահոգություններ հետազոտություններով չեն հաստատվել։ Որպես հիմնավորում նա հիշատակեց 2019 թվականին «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության իրականացրած ուսումնասիրությունը։ Պապոյանը շեշտեց, որ Ամուլսարի հանքն արդեն շահագործվում է, ունի արտադրանք և արտահանում է իրականացնում։«1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է, որը հանքի գործունեության արդյունքում է ստեղծվել: Հանքը եկող տարի, այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե, եթե թանկանա ոսկին՝ ավելի շատ հարկ կվճարի։ Հանքի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կկազմի 1,5–2 տոկոս։ Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»,– շեշտեց Պապոյանը։Պապոյանը նշեց` հանքը շարունակելու է գործել, և կառավարությունն ունի հանքարդյունաբերության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։ Դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունից ակնկալվող ֆինանսական եկամուտները չեն կարող առաջնային լինել բնապահպանական հնարավոր վնասների և ապագա սերունդների անվտանգության նկատմամբ, նախարարը հակադարձեց լավատեսական կանխատեսումներով։Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները հնարավոր կլինի ուղղել կրթությանը, առողջապահությանը, անտառատնկմանը, ջրամբարների կառուցմանը և ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։Հոկտեմբերի 10–ին Ամուլսարի հանքավայրում պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/11/106945866_194:0:1099:679_1920x0_80_0_0_67f473e0ce2fb15467874e2efc800646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամուլսար, գևորգ պապոյան
հայաստան, ամուլսար, գևորգ պապոյան
Մասնագետներն են երաշխավորել․ Պապոյանը՝ Ամուլսարի վտանգների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև հանքը շատ փող է բերելու։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հանքի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են դա երաշխավորել կատարած հետազոտությամբ»,– ասաց նախարարը։
Լրագրողները Պապոյանի ուշադրությունը հրավիրեցին բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։ Հիշեցրին, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ու պատվիրակություններին՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր, որը, ըստ նրանց, հակասում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և խոչընդոտում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով սահմանված նպատակների իրականացումը։
Պապոյանը, սակայն, պնդեց, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։
«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։ Դա սուտ է, եթե ասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում»,– նշեց նա։
Նախարարի խոսքով՝ Ամուլսարի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ նախկինում բարձրաձայնված մի շարք մտահոգություններ հետազոտություններով չեն հաստատվել։ Որպես հիմնավորում նա հիշատակեց 2019 թվականին «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության իրականացրած ուսումնասիրությունը։ Պապոյանը շեշտեց, որ Ամուլսարի հանքն արդեն շահագործվում է, ունի արտադրանք և արտահանում է իրականացնում։
«1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է, որը հանքի գործունեության արդյունքում է ստեղծվել: Հանքը եկող տարի, այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե, եթե թանկանա ոսկին՝ ավելի շատ հարկ կվճարի։ Հանքի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կկազմի 1,5–2 տոկոս։ Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»,– շեշտեց Պապոյանը։
Պապոյանը նշեց` հանքը շարունակելու է գործել, և կառավարությունն ունի հանքարդյունաբերության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։ Դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունից ակնկալվող ֆինանսական եկամուտները չեն կարող առաջնային լինել բնապահպանական հնարավոր վնասների և ապագա սերունդների անվտանգության նկատմամբ, նախարարը հակադարձեց լավատեսական կանխատեսումներով։
«Հայաստանի կենսաբազմազանության և ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև դրա համար պետք է այսօր շատ փող»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները հնարավոր կլինի ուղղել կրթությանը, առողջապահությանը, անտառատնկմանը, ջրամբարների կառուցմանը և ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին
հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին
հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։
Հոկտեմբերի 10–ին Ամուլսարի հանքավայրում պաշտոնապես
մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։