https://arm.sputniknews.ru/20261019/masnagetneri-pakas-anharmar-verelak-mipy-khndirner-e-ardzanagrel-erevani-hatuk-dprvocum-108298552.html
Մասնագետների պակաս, անհարմար վերելակ․ ՄԻՊ–ը խնդիրներ է արձանագրել Երևանի հատուկ դպրոցում
Մասնագետների պակաս, անհարմար վերելակ․ ՄԻՊ–ը խնդիրներ է արձանագրել Երևանի հատուկ դպրոցում
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների... 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T14:28+0400
2026-10-19T14:28+0400
2026-10-19T14:28+0400
հայաստան
հհ միպ
դպրոց
խախտում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/13/89096088_0:144:1600:1044_1920x0_80_0_0_76ac2a1c81bcad45dad01f4dcdcd613f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Երևանի թիվ 17 հատուկ դպրոց և մի շարք խնդիրներ արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման, սննդի կազմակերպման, բժշկական օգնության տրամադրման, մասնագետների և այլ հարցեր։ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դպրոցում ընդհանուր առմամբ ապահովված էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող սովորողների տեղաշարժի և կրթական գործընթացին մասնակցության համար անհրաժեշտ մատչելիության պայմանները, սակայն խնդիրներ կային։Օրինակ` դպրոցում մեկ վերելակ կա, որի խցիկն այնքան փոքր է, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէ։Խնդիրները քննարկվել են դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և առաջարկությունների հետ համատեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին։Շեշտվում է, որ պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ, համապատասխան աջակցություն և ծառայությունների հասանելիություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/13/89096088_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4e31946d1c6c57d8ab1d6c8907c134af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, դպրոց, խախտում
հայաստան, հհ միպ, դպրոց, խախտում
Մասնագետների պակաս, անհարմար վերելակ․ ՄԻՊ–ը խնդիրներ է արձանագրել Երևանի հատուկ դպրոցում
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել
Երևանի թիվ 17 հատուկ դպրոց և մի շարք խնդիրներ արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանի գրասենյակը։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման, սննդի կազմակերպման, բժշկական օգնության տրամադրման, մասնագետների և այլ հարցեր։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դպրոցում ընդհանուր առմամբ ապահովված էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող սովորողների տեղաշարժի և կրթական գործընթացին մասնակցության համար անհրաժեշտ մատչելիության պայմանները, սակայն խնդիրներ կային։
Օրինակ` դպրոցում մեկ վերելակ կա, որի խցիկն այնքան փոքր է, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէ։
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումն ամբողջությամբ ապահովված չէր, առկա էր բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։ Բացի այդ, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների ներգրավումն ամբողջությամբ չէր իրականացվում՝ մասնագետների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Խնդիրները քննարկվել են դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և առաջարկությունների հետ համատեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին։
Շեշտվում է, որ պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ, համապատասխան աջակցություն և ծառայությունների հասանելիություն: