https://arm.sputniknews.ru/20261019/irany-miajn-uzheghacav-araghchin-amn-i-hnaravvor-hardzakman-masin-108283746.html
«Իրանը միայն ուժեղացավ. Արաղչին` ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին
«Իրանը միայն ուժեղացավ. Արաղչին` ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին
Sputnik Արմենիա
Արաղչին նշել է, որ Իսրայելի վարչապետն է ԱՄՆ-ին ներքաշում հերթական պատերազմի մեջ, որպեսզի խուսափի բանտարկությունից։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T08:38+0400
2026-10-19T08:38+0400
2026-10-19T08:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108206500_0:78:1500:922_1920x0_80_0_0_02601cce691849ddc8ea16437e8e5693.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի պատասխանն էլ չի ուշանա։ Նա այդ մասին գրել է X սոցցանցում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում:Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է ԱՄՆ-ին ներքաշում հերթական պատերազմի մեջ, որպեսզի խուսափի բանտարկությունից՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կլինեն Իսրայելի համար:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108206500_84:0:1416:999_1920x0_80_0_0_c80b8fac20d693fca73ed6095e3d4927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
«Իրանը միայն ուժեղացավ. Արաղչին` ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին
08:38 19.10.2026 (Թարմացված է: 08:58 19.10.2026) Արաղչին նշել է, որ Իսրայելի վարչապետն է ԱՄՆ-ին ներքաշում հերթական պատերազմի մեջ, որպեսզի խուսափի բանտարկությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի պատասխանն էլ չի ուշանա։ Նա այդ մասին գրել է X սոցցանցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում:
«Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ։ Ցանկանում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը: Խնդրեմ։ Բայց զգույշ կլինեք. մենք էլ կիսատ գործեր ունենք»,– գրել է Արաղչին։
Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է ԱՄՆ-ին ներքաշում հերթական պատերազմի մեջ, որպեսզի խուսափի բանտարկությունից՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կլինեն Իսրայելի համար:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։