00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
15 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
18 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստան. Realpolitik–ի դաժան առօրյան, կամ բարի գալուստ «իրական աշխարհ»

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի խոսքով` ԵՄ–ի համար Հայաստանը մանրադրամ է։
Վերջին օրերին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի իշխանական շրջանակում։
Ինքներդ դատեք` Նիկոլ Փաշինյանը «France Presse»-ին տված հարցազրույցում փաստացի սենսացիոն հայտարարություն է անում, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԵՄ-ն պատրաստ չեն քննարկել միմյանց հետ ինտեգրումը։ Վարշավայից նրա խոսքերն է կրկնում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը փաստում է հայ «եվրաերազողների» համար «դառը» ճշմարտությունը` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԵՄ-ն պատկերացում չունեն, թե ինչպիսին պետք է լինի այդ ինտեգրացիան, և ընդհանրապես պարզ չէ, թե արդյոք Հայաստանին սպասում են ԵՄ–ում։
Այսինքն` ՀՀ իշխանությունները վերջապես հասկացան այն, ինչ արդեն մեկ տարի շարունակ ամեն անկյունից ասում են անկախ փորձագետները, որոնք դուրս են փաշինյանական քարոզչական մեքենայից։
Սակայն Փաշինյանի և նրա համախոհների` Հայաստանի եվրաինտեգրման անկենսունակության մասին այս խոստովանությունը բազում հարցերի տեղիք է տալիս։
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները միայն հիմա գիտակցեցին եվրաինտեգրման անիրատեսական լինելը։ Ինչո՞ւ էր պետք ինչ-որ հիմար օրենք ընդունել Հայաստանի եվրոպական ուղու վերաբերյալ, եթե այդ ծրագրերի անիրատեսական լինելն ակնհայտ էր հենց ամենասկզբից։ Ի՞նչ է, ի վերջո, փոխվել։
«Անգլերենի» դասեր Հայաստանի համար կամ Զելենսկու ԹՐԱՄՓահարումը
Պատճառները մի քանիսին են։
Առաջին` ԵՄ-ն ի սկզբանե Հայաստանը դիտարկում էր որպես հակառուսական հարթակ, և եվրոպացիների բոլոր գործողությունները հիմնված էին հայկական լիարժեք պետություն ձևավորելու փոխարեն որոշակի տարածաշրջանային «բուֆեր» ստեղծելու տրամաբանության վրա, որը լուրջ հեռանկարներ չունի եվրոպական «դրախտային այգի» ընկնելու հարցում։ Հատկանշական է, որ Հայաստանի՝ որպես յուրատեսակ «բուֆերի» գործառութային նշանակության մասին բացահայտ խոսում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկրորդ` Հայաստանի անջատումը ԵԱՏՄ-ից, այսինքն՝ Ռուսաստանից, գումար արժե, ընդ որում` բավականին մեծ գումար։ Խոսքը տարեկան մոտ 3-5 մլրդ դոլարի մասին է. անկախ փորձագետների գնահատականներով` հենց այսքան է եղել Հայաստանի ընդհանուր տնտեսական օգուտը ԵԱՏՄ-ին անդամակցելու և Ռուսաստանի հետ համապատասխան առևտրատնտեսական կապերի շնորհիվ։
Երրորդ` ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին, որ ԵՄ-ն այս կամ այն կերպ կփոխհատուցի այդ ծախսերը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հաշվի չէին առնում մի պարզ ճշմարտություն` ԵՄ-ի համար Հայաստանը պարզապես մանրադրամ է, որի համար չարժե լուրջ գումարներ ներդնել։ Ուստի Հարավային Կովկասում հակաՌուսաստանի վերածվելու համար որևէ փոխհատուցում Հայաստանի համար չի լինի։
Հիշեք, թե ինչ ստացան Հայաստանն ու ՀՀ իշխանությունները ԵՄ-ից` ԵԱՏՄ-ի մասնակցությունից միլիարդավոր տնտեսական առավելությունների փոխարեն 50 մլն եվրո հատկացնելու խոստումներ, բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների գովեստներ և հայկական ծիրանի մուրաբայով կարճ տեսահոլովակներ, որոնք հրապարակում էր ԵՄ պաշտոնյա Մարթա Կոսը:
Իրավիճակը չփրկեց նաև Եվրոպա առանց վիզայի մուտք գործելու մասին ընդարձակ գովազդային քարոզչությունը, ինչպես նաև եվրոպական շուկան հայկական ապրանքների համար բացելու խոստումները՝ ի հակակշիռ ռուսական շուկայի, որն իբր չի ցանկանում հայկական ապրանքներ տեսնել իր շուկայում։
Ինչպես պարզվեց, սպասվող անվիզա ռեժիմով փոր չես կշտացնի, իսկ հայկական ապրանքներն այն ծավալներով, որոնցով մատակարարվում էին ԵԱՏՄ շուկա, ֆիզիկապես չեն կարող մտնել ԵՄ շուկա ։
Բացի այդ, հայկական արտահանման այն չնչին ծավալը, որը հաջողվում է խցկել եվրոպական շուկա, հաճախ անմրցունակ է լինում։
Իսկ գազի գնի մասին ընդհանրապես լռում եմ։ ԵՄ-ում գազն արժե 800-1000 եվրո (հազար խորանարդ մետրի դիմաց), մինչդեռ Հայաստանն այդ վառելիքը ստանում է 177 դոլարով։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Եվ ահա գալիս է ճշմարտության պահը։
Ռուսները, հետևելով Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության տրամաբանությանը, արդեն հրաժարվել են սեփական բյուջեի հաշվին ֆինանսավորել Հայաստանի տնտեսությունը։ Մի երկրի, որը ձգտում է նույն Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստ աշխարհաքաղաքական կենտրոնի մի մաս կազմել։
Մոսկվայի դիրքորոշումն ըստ էության սա է. «Լավ, տղերք ջան, ցանկանում եք միանալ ԵՄ-ին, խնդրեմ։ Բայց այդ դեպքում ԵՄ-ն թող իրացնի ձեր ծիրանն ու կոնյակը, միևնույն ժամանակ ձեզ գազ մատակարարի շուկայական գնից հինգ անգամ մատչելի գնով»։
Այս իրավիճակում ամենազվարճալին այն է, որ երբ ՀՀ իշխանությունները շտապեցին իրենց եվրոպացի գործընկերների մոտ՝ խնդրելով «փոխհատուցել» ծախսերը, այսինքն՝ գումար տրամադրել ռուսներից բաժանվելու համար, եվրոպացիները պատասխանեցին մոտավորապես հետևյալը. «Հայաստանի քաղաքացիներ, մենք չունենք այն ծավալի գումարներ, որը ձեզ անհրաժեշտ է։ Այնպես որ ինքներդ դուրս եկեք այս իրավիճակից, բայց հիշեք, որ մենք ձեզ սիրում ենք»:
Իհարկե, Փաշինյանի և նրա թիմի քաղաքականության մեջ որևէ համակարգային փոփոխություններ տեղի չունեցան: Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ հարաբերություններին վերադառնալու փորձը պայմանավորված է երկրի աղետալի տնտեսական վիճակով: Բայց կներեք, ո՞վ ասաց, որ ռուսները հենց այնպես կմոռանան այս ամենը և կվերադառնան նախկին վիճակին: Ո՛չ, չեն վերադառնա:
Համենայնդեպս այնքան ժամանակ, մինչև Հայաստանը հստակ և միանշանակ ընտրություն չկատարի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ:
Այնպես որ թավշյա խոսույթի ժամանակներն անցել են։ Եվ սկսվել է Realpolitik-ի դաժան առօրյան։
Հայերի ու ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը
Լրահոս
0