https://arm.sputniknews.ru/20261019/hajastan-miutjan-erevani-marzahamaliri-grancumy-tshanachvel-e-voch-iravachap-108307055.html
«Հայաստան» միության` Երևանի մարզահամալիրի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ
«Հայաստան» միության` Երևանի մարզահամալիրի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ
Sputnik Արմենիա
Այս հարցով ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, սակայն վճիռը կայացվել էր միայն երկու տարի անց։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T17:52+0400
2026-10-19T17:52+0400
2026-10-19T18:21+0400
հհ դատախազություն
մարզադաշտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ–ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազությունից նշում են, որ 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի («Սպարտակ» մարզադաշտ-խմբ.) նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի՝ 1999 թ. դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:Միայն երկու տարի անց` հոկտեմբերի 7–ին, ՀՀ վարչական դատարանն իր վճռով բավարարել է դատախազության հայցը և արձանագրել, որ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թ որոշումը։Այդ իսկ պատճառով, ըստ դատարանի` մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։ ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ դատական այս ակտի հիման վրա, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկեն։Նշենք, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում քննվում է գլխավոր դատախազության ներկայացրած ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով:Հիշեցնենք, որ «Սպարտակը» Հայաստանի երկրորդ ամենահին մարզադաշտն է Գյումրիի քաղաքային մարզադաշտից հետո: Այն 2024 թ. վաճառվել էր 5 մլրդ դրամով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, մարզադաշտ
հհ դատախազություն, մարզադաշտ
«Հայաստան» միության` Երևանի մարզահամալիրի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ
17:52 19.10.2026 (Թարմացված է: 18:21 19.10.2026) Այս հարցով ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, սակայն վճիռը կայացվել էր միայն երկու տարի անց։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ–ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազությունից նշում են, որ 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի («Սպարտակ» մարզադաշտ-խմբ.) նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի՝ 1999 թ. դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Միայն երկու տարի անց` հոկտեմբերի 7–ին, ՀՀ վարչական դատարանն իր վճռով բավարարել է դատախազության հայցը և արձանագրել, որ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թ որոշումը։
«Այս որոշումը, սակայն, չէր կարող դիտվել որպես անշարժ գույքի նկատմամբ վերոնշյալ ՀԿ սեփականության իրավունքի ծագումը հավաստող անհրաժեշտ և բավարար փաստաթուղթ, քանի որ որոշումը վերաբերում է ՀՀ արհմիությունների կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհրդի մարզասրահի տարածքի սահմանների ճշտմանը և մարզասրահին կից՝ հարավային կողմից նոր մարզական մասնաշենքի շինարարության թույլտվությանը»,– ասված է դատարանի վճռի մեջ:
Այդ իսկ պատճառով, ըստ դատարանի` մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։
ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ դատական այս ակտի հիման վրա, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկեն։
Նշենք, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում քննվում է գլխավոր դատախազության ներկայացրած ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Հայաստանի երկրորդ ամենահին մարզադաշտն է Գյումրիի քաղաքային մարզադաշտից հետո: Այն 2024 թ. վաճառվել էր
5 մլրդ դրամով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։