00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
15 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
18 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

© AP Photo / Ismael FranciscoԿուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոն
Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոն - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2026
Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ մեղադրանք էին առաջադրել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյին:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար, 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տրել, հայտնում է NBC-ն:
Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:
Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:
«Ռաուլ Կաստրոն այդ ինքնաթիռները խոցելու հրաման է տվել: Նա սպանության կոչ է արել, և հենց այդ պատճառով այսօր մենք հայտարարում ենք նահանգի մակարդակով Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու և առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով նրան կալանավորելու օրդեր տալու մասին»,-լրագրողներին ասել է Ութմայերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և կուբացի հինգ զինվորականների, որոնք դարձել էին 1996 թվականին խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներ: Մեղադրանքների ցանկում ներառված են օդանավի ոչնչացումը և սպանության չորս առանձին կետեր:
Սրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի: Սակայն դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ԶՈւ Nimitz ավիակիր հարվածային խումբը մտավ Կարիբյան ծով: Խմբի կազմում են Nimitz դասի ավիակիրը, Gridley էսկադրային ականակիրը և Patuxent օժանդակ նավը:
Լրահոս
0