00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
8 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսական ծրագրային ապահովումը կարող է հեշտացնել հայկական օպերատորների անցումը 5G-ին

© Photo : NexignՄիխայիլ Ավչուխով
Միխայիլ Ավչուխով - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2026
Բաժանորդագրվել
Հայաստանյան օպերատորներն ակտիվորեն օգտագործում են բիլինգի (մատուցված ծառայությունների հաշվառման և հաշիվների դուրսգրման) ռուսական համակարգերը: Այս համակարգերի նոր տարբերակները թույլ են տալիս ԱԲ-ի միջոցով կանխատեսել ցանցի խափանումները, ինչպես նաև հավելվածում կողմնակի ծառայություններ առաջարկել (ապահովագրություն, վարկեր և այլն):
Ռուսական ծրագրային ապահովման նոր տարբերակները կարող են Հայաստանի բջջային օպերատորներին օգնել անխափան անցում կատարել 5G կապի ստանդարտին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Nexign» ընկերության միջազգային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Միխայիլ Ավչուխովը։
5G-ի հայտնվելուն զուգահեռ ընկերությունը թարմացրել է իր բիլինգային համակարգը՝ «ցանցի հատվածավորման» նոր տեխնոլոգիայի հետ աշխատելու համար, որի դեպքում առաջնահերթ բաժանորդները ստանում են կապի ավելի լայն ուղիներ:

Ի՞նչ է անում ծրագրային ապահովումը բիլինգի համար

Երբ մենք հավաքում ենք հեռախոսահամարը, բիլինգի ծրագիրը միլիվայրկյանների ընթացքում պետք է ճանաչի, թե որ սակագնային պլանից ենք օգտվում, որտեղից ենք զանգահարում (երկրի ներսո՞ւմ, թե՞ ռոումինգում) և ուր է ուղղվում զանգը: Այս տվյալները փոխանցվում են կապի կոմուտատորին և բիլինգային համակարգին, որտեղ արձանագրվում է, թե որքան արժե խոսակցության րոպեն և արդյոք հաշվեկշռին բավարար միջոցներ կան:
Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ այդ ստուգումն ուշացել է, և հեռախոսազրույցն ընթացել է պարտքով: Այսուհետ նման դեպքերը բացառված են:
Շատերը հիշում են նաև այն իրավիճակները, երբ ամանորյա գիշերը հնարավոր չէր լինում կապ հաստատել հարազատների հետ: Դա տեղի էր ունենում ցանցի գերբեռնվածության պատճառով. սարքավորումները ֆիզիկապես չէին հասցնում մշակել հարցումների հեղեղը: Տվյալների փոխանակման այս ամբողջ բարդագույն գործընթացն այժմ տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում՝ համարը հավաքելու և զանգի ազդանշանը լսելու միջև ընկած պահին:

Ինչպե՞ս են փոխվել բիլինգի տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում

2G-ի դարաշրջանում բիլինգային համակարգերը զգալիորեն ավելի քիչ աշխատանք էին կատարում, քան հիմա, քանի որ թրաֆիքնավելի քիչ էր, ընդ որում՝ գերակշռում էին հետվճարային սակագները, որոնց դեպքում յուրաքանչյուր զանգի սակագնավորման համար կարիք չկար հաշվի առնել բաժանորդի հաշվեկշիռը: Այնուհետև եկան 3G-ն և 4G-ն, իսկ դրանց հետ մեկտեղ՝ սմարթֆոններն ու շարժական ինտերնետը: Սպառողների թիվը բազմաթիվ անգամներով ավելացավ, իսկ թրաֆիքն աճեց էքսպոնենցիալ կերպով: Բիլինգը ստիպված էր սովորել մասշտաբավորվել և կառավարել ոչ միայն րոպեներն ու SMS-ները, այլև գիգաբայթերը՝ կապի ավելի բարդ ցանցերում:
«Այժմ մենք մտնում ենք 5G-ի դարաշրջան, և դա պահանջում է ինչպես ցանցերի, այնպես էլ բիլինգային համակարգերի ճարտարապետության հերթական հիմնարար թարմացում: Մենք արդեն անցել ենք այդ ուղին ԱՊՀ այլ երկրների օպերատորների հետ և պատրաստ ենք օգնել Հայաստանի գործընկերներին անխափան անցնել հինգերորդ սերնդի ցանցերին»,-ասում է Ավչուխովը:

Բիլինգը 5G դարաշրջանում

Շատերը կարծում են, որ 5G-ն պարզապես «ավելի արագ ինտերնետ» է, բայց դա այնքան էլ այդպես չէ, պարզաբանում է Nexign ընկերության միջազգային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրենը:
5G-ի գլխավոր տեխնոլոգիական հեղափոխությունը (5G Standalone կամ 5G SA ռեժիմում) ոչ միայն արագությունն է, այլև կապի երաշխավորված որակը՝ «ցանցի հատվածավորում» (network slicing) կոչվող տեխնոլոգիայի միջոցով:
Նախկինում սկզբունքը հետևյալն էր՝ «բոլորին տալ հնարավոր առավելագույնը»: Սակայն պատկերացրեք մարզադաշտ կամ խոշոր համերգ. երբ այնտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ, ցանցը չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Բաժանորդները սկսում են դժգոհել կապի որակից, թեև հարցը պարզապես ֆիզիկայի օրենքներն են՝ բազային կայանը սահմանափակ թողունակություն ունի:
5G SA-ն կարող է վիրտուալ կերպով ցանցը «կտրատել» մի քանի անկախ ուղիների: Օրինակ՝ կարելի է պաշտպանված կապի միջանցք առանձնացնել կենսական կարևորություն ունեցող ծառայությունների՝ ճանապարհային երթևեկության կառավարման համակարգերի կամ շտապօգնության համար: Նույնիսկ եթե շուրջը մեկ միլիոն մարդ լինի, որոնք 4K տեսանյութ են նկարահանում, այդ առանձնացված ուղին կմնա աազատ և երաշխավորված տեղ կհասցնի ազդանշանը: Եվ հակառակը, IoT սարքերը («իրերի ինտերնետ», այսինքն՝ «խելացի» տվիչներով) կարելի է ուղղորդել դեպի ցածր առաջնահերթություն ունեցող ուղի, որպեսզի հիմնական ցանցը չծանրաբեռնվի նրանց հաղորդագրություններով, և որակյալ կապ երաշխավորվի սովորական բաժանորդների համար:
«Մեր բիլինգը կարողանում է սակագնավորել նման բարդ, բազմամակարդակ ծառայությունները»,-նշում է Ավչուխովը:

Տելեկոմ-օպերատորները որպես «առցանց խանութներ»

Հեռահաղորդակցության շուկայի համար բարդ լուծումների և որակի ու գնի առումով աճող մրցակցության ժամանակաշրջան է սկսվում: Նոր հաճախորդ ներգրավելը դժվար է, քանի որ շուկան հագեցած է, ուստի օպերատորները զարգացման նոր ուղիներ են փնտրում:
Արդիական ուղղություններից մեկը սեփական հավելվածում երրորդ կողմի ընկերությունների ծառայություններ առաջարկելն է API-ների (application programming interfaces) միջոցով, որոնց օգնությամբ, պարզ ասած, բանկի, ապահովագրական ընկերության կամ սթրիմինգային հարթակի «վճարային կոճակները» կարելի է ներդնել տելեկոմ-օպերատորի հավելվածում, կամ հակառակը՝ տելեկոմ-օպերատորինը՝ բանկի հավելվածում: Ընկերության նոր բիլինգային լուծումները թույլ են տալիս դա անել, պարզաբանեց Ավչուխովը:
Բացի այդ, օպերատորները ձգտում են առաջարկել ճկուն սակագնային պլաններ-կոնստրուկտորներ, որոնք բաժանորդին թույլ են տալիս ինքնուրույն ընտրել անհրաժեշտ քանակությամբ րոպեներ, SMS-ներ, ինտերնետի գիգաբայթեր և այլ ծառայություններ՝ կախված կարիքներից։
«Մեր «ապրանքների կատալոգը» թույլ է տալիս անհատական սակագին հավաքել՝ Lego կոնստրուկտորի նման: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է իր համար ընտրել միայն անհրաժեշտ ծառայությունները՝ չվճարելով լրացուցիչ և ավելորդ ծառայությունների համար»,-ասում է Nexign ընկերության ներկայացուցիչը:
Բացի այդ, բիլինգի իր նոր արտադրանքներում ընկերությունը ներդրել է ԱԲ-մոդուլներ, որոնք իրականացնում են ցանցի, այսպես կոչված, կանխատեսողական մշտադիտարկում՝ նախապես ազդանշան տալով խափանումների ռիսկերի մասին:
«Ավանդական մոնիթորինգը ռեակտիվ է աշխատում․ վթար եղավ, համակարգը «կարմրեց», ինժեները վազեց նորոգելու: Մեր ԱԲ-մոնիթորինգը պրոակտիվ է գործում. այն վերլուծում է անոմալիաները և կանխատեսում է խափանումը նախքան դրա տեղի ունենալը: Սա էապես նվազեցնում է համակարգի ծախսերը և բարձրացնում է հուսալիությունը վերջնական բաժանորդի համար»,-եզրափակեց Ավչուխովը:
Իր նոր արտադրանքներն ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
Լրահոս
0