https://arm.sputniknews.ru/20261018/rusakan-banaky-khvocel-e-rvovnvo-qaghaqi-nvovaja-pvochta-lvogistik-kentrvony-rd-pn-108266269.html
Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T10:53+0400
2026-10-18T10:53+0400
2026-10-18T10:54+0400
ռուսաստան
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733779_0:113:1600:1013_1920x0_80_0_0_5c17a82c63cafd6a8231331d6529039c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:Բացի այդ, Օդեսայի նավահանգստից 30 կմ դեպի արևելք՝ ծովով տեղաշարժվելու ընթացքում, խոցվել է «չորաբեռնատար» տեսակի ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733779_124:0:1475:1013_1920x0_80_0_0_382b9e9ad327870ff850f48eafe5d665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, հատուկ ռազմական գործողություն
Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ
10:53 18.10.2026 (Թարմացված է: 10:54 18.10.2026) Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:
«Հարվածների հետևանքով խոցվել է Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպվել էր երկակի նշանակության բեռների, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորումն ու բաշխումը», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Օդեսայի նավահանգստից 30 կմ դեպի արևելք՝ ծովով տեղաշարժվելու ընթացքում, խոցվել է «չորաբեռնատար» տեսակի ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։