https://arm.sputniknews.ru/20261018/hhum-cop17-i-arajnvordneri-gagatnazhvoghvovi-ardjunqnervov-yndunvel-e-erevanjan-hrchakagir-108277964.html
ՀՀ–ում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիր
ՀՀ–ում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիր
Sputnik Արմենիա
Հռչակագրի հեղինակները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ֆինանսական հաստատություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ... 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T18:13+0400
2026-10-18T18:13+0400
2026-10-18T18:14+0400
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
հայաստան
հռչակագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108193756_0:156:1501:1000_1920x0_80_0_0_47b3d0953c9a891255614ff4f8281818.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում COP17-ի շրջանակում անցկացված առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի արդյունքներով ընդունվել է «Գործել հանուն բնության» Երևանյան հռչակագիրը։Փաստաթղթով վերահաստատվում է հավատարմությունը Կենսաբազմազանության Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և վերականգնել այն, իսկ մինչև 2050 թվականը հասնել այնպիսի աշխարհի ձևավորմանը, որտեղ մարդիկ կապրեն բնության հետ ներդաշնակ։Հռչակագրում ընդգծվում է, որ կենսաբազմազանությունն ու էկոհամակարգային ծառայությունները երկրի վրա կյանքի հիմքն են և առանցքային նշանակություն ունեն պարենային անվտանգության, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայունության, մարդկանց առողջության, մշակութային ժառանգության պահպանման, տնտեսական զարգացման, ինչպես նաև ներկա և ապագա սերունդների բարեկեցության համար։Փաստաթղթի հեղինակները նշում են, որ չնայած բնության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերի ակտիվացմանը՝ արձանագրված առաջընթացը բավարար չէ։ Ուստի անհրաժեշտ է արագացնել գլոբալ պարտավորությունների իրականացումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ավելացնել կենսաբազմազանության պահպանությանն ուղղվող ռեսուրսները։Առանձին ուշադրություն է դարձվում պետական և մասնավոր լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը, գիտատեխնիկական համագործակցության ընդլայնմանը և տեխնոլոգիաների փոխանցմանը, հատկապես՝ զարգացող երկրներին աջակցելու նպատակով։Փաստաթղթում ընդգծվում է նաև բնապահպանական նախաձեռնությունների իրականացման գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, գիտական հանրության, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական հատվածների լիարժեք մասնակցության կարևորությունը։Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ամրապնդել միջազգային բնապահպանական համաձայնագրերի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցությունը, ինչպես նաև ապահովել գենետիկական ռեսուրսների հաջորդականությունների վերաբերյալ թվային տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխումը։Հռչակագրով կոչ է արվում ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին Երևանում ընդունել արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման արագացմանը և դրա բոլոր 23 թիրախային նպատակների իրագործմանը։«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների գլխավոր մարտահրավերներից մեկն է, սակայն դրա հաղթահարումն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում բնության հետ մարդկության հարաբերությունները վերափոխելու և առավել կայուն, դիմակայուն ու արդար ապագա կառուցելու համար», – ասվում է փաստաթղթում։Հռչակագրի հեղինակները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ֆինանսական հաստատություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ են արել ստանձնած պարտավորությունները վերածել կոնկրետ գործողությունների և ամրապնդել գործընկերային կապերը՝ ի շահ մարդկանց և մոլորակի երկարաժամկետ արդյունքների հասնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108193756_75:0:1408:1000_1920x0_80_0_0_41c75aa7ccf8cecfa85e48a7d536d8f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան, հռչակագիր
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան, հռչակագիր
ՀՀ–ում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիր
18:13 18.10.2026 (Թարմացված է: 18:14 18.10.2026) Հռչակագրի հեղինակները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ֆինանսական հաստատություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ են արել ստանձնած պարտավորությունները վերածել կոնկրետ գործողությունների։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում COP17-ի շրջանակում անցկացված առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի արդյունքներով ընդունվել է «Գործել հանուն բնության» Երևանյան հռչակագիրը։
Փաստաթղթով վերահաստատվում է հավատարմությունը Կենսաբազմազանության Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և վերականգնել այն, իսկ մինչև 2050 թվականը հասնել այնպիսի աշխարհի ձևավորմանը, որտեղ մարդիկ կապրեն բնության հետ ներդաշնակ։
Հռչակագրում ընդգծվում է, որ կենսաբազմազանությունն ու էկոհամակարգային ծառայությունները երկրի վրա կյանքի հիմքն են և առանցքային նշանակություն ունեն պարենային անվտանգության, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայունության, մարդկանց առողջության, մշակութային ժառանգության պահպանման, տնտեսական զարգացման, ինչպես նաև ներկա և ապագա սերունդների բարեկեցության համար։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ չնայած բնության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերի ակտիվացմանը՝ արձանագրված առաջընթացը բավարար չէ։ Ուստի անհրաժեշտ է արագացնել գլոբալ պարտավորությունների իրականացումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ավելացնել կենսաբազմազանության պահպանությանն ուղղվող ռեսուրսները։
Հռչակագրում որպես հիմնական առաջնահերթություններ առանձնացվում են բնապահպանական կառավարման կատարելագործումը, բնական էկոհամակարգերի վերականգնումն ու կայուն օգտագործումը, կենսաբազմազանության հարցերի ներառումը պետական քաղաքականության և տնտեսության մեջ, ինչպես նաև մշտադիտարկման համակարգերի և գիտական հետազոտությունների զարգացումը։
Առանձին ուշադրություն է դարձվում պետական և մասնավոր լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը, գիտատեխնիկական համագործակցության ընդլայնմանը և տեխնոլոգիաների փոխանցմանը, հատկապես՝ զարգացող երկրներին աջակցելու նպատակով։
Փաստաթղթում ընդգծվում է նաև բնապահպանական նախաձեռնությունների իրականացման գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, գիտական հանրության, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական հատվածների լիարժեք մասնակցության կարևորությունը։
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ամրապնդել միջազգային բնապահպանական համաձայնագրերի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցությունը, ինչպես նաև ապահովել գենետիկական ռեսուրսների հաջորդականությունների վերաբերյալ թվային տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխումը։Հռչակագրով կոչ է արվում ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին Երևանում ընդունել արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման արագացմանը և դրա բոլոր 23 թիրախային նպատակների իրագործմանը։
«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների գլխավոր մարտահրավերներից մեկն է, սակայն դրա հաղթահարումն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում բնության հետ մարդկության հարաբերությունները վերափոխելու և առավել կայուն, դիմակայուն ու արդար ապագա կառուցելու համար», – ասվում է փաստաթղթում։
Հռչակագրի հեղինակները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ֆինանսական հաստատություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ են արել ստանձնած պարտավորությունները վերածել կոնկրետ գործողությունների և ամրապնդել գործընկերային կապերը՝ ի շահ մարդկանց և մոլորակի երկարաժամկետ արդյունքների հասնելու համար։