https://arm.sputniknews.ru/20261018/berezvovsku-mrcanak-inchpes-hamadrvecin-futbvoln-u--hajvoc-patmutjany-108277097.html
Բերեզովսկու մրցանակ. ինչպես համադրվեցին ֆուտբոլն ու հայոց պատմությանը
Բերեզովսկու մրցանակ. ինչպես համադրվեցին ֆուտբոլն ու հայոց պատմությանը
Sputnik Արմենիա
Ֆուտբոլային մրցաշարի մասնակիցները մրցանակների հետ միասին ստացան գրքույկներ: 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T17:09+0400
2026-10-18T17:09+0400
2026-10-18T17:09+0400
տեսանյութեր
ռոման բերեզովսկի
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
մրցաշար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108276372_0:0:1280:721_1920x0_80_0_0_079b0fde283720d61b8261280a241a94.jpg
Արմավիրի մարզադաշտում անցկացվող «Ռոման Բերեզովսկու մրցանակ» մանկական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչները հանրապետության տարբեր անկյուններից ժամանած մասնակիցներին հիշեցրին մարտադաշտերում տարած փառահեղ հաղթանակների մասին, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայոց պատմության մեջ։ Հուշանվեր մրցանակների հետ մեկտեղ բոլոր թիմերին նվիրեցին Օշականի և Սարդարապատի ճակատամարտերի մասին պատմող պատկերազարդ, գունավոր կոմիքսներ։Նրա անունը կրող մրցաշարն արդեն չորրորդ անգամ անցկացվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հովանու ներքո և նախաձեռնությամբ: Հայ դպրոցականների համար պատրաստված անցյալի հիշարժան մարտերի մասին պատմական կոմիքսները նույնպես այս կազմակերպության մտահղացումն են, ուստի Արմավիրում կայացած մրցաշարը և դրա միջոցով ճանաչողական դիտարժան գրքույկներին հաղորդակից դարձնելը շատ խորհրդանշական ստացվեց: Ի վերջո, մարտերից մեկը տեղի է ունեցել հենց այն մարզադաշտից ոչ հեռու, որտեղ տղաները պայքարում էին մարզական բնույթի հաղթանակի համար։Եզրափակիչ դուրս եկան Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Սյունիքի Գորիս քաղաքի դպրոցականները: Խաղը հաջող էր՝ ուրախության և հուսահատության արցունքներով, հարվածներով ձողին և նույնիսկ... երկրպագուներից մեկի գլխին: Գավաթը նվաճեցին Գորիսի տղաները և դրանով իսկ վաստակեցին «Ռոման Բերեզովսկու մրցանակի» հաջորդ մրցաշարը 2027 թվականին իրենց քաղաքում անցկացնելու իրավունքը:Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս Ռոման Բերեզովսկուն աջակցելու և մրցաշարին ներկա լինելու համար խաղերի անցկացման վայր էին ժամանել հայ և ռուս անվանի ֆուտբոլիստներ, որոնք նախկինում հանդես են եկել իրենց երկրների ազգային հավաքականներում։ Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցեցին Արթուր Եդիգարյանը, Երվանդ Սուքիասյանը և Դենիս Գլուշկովը։ Վերջինս առաջարկեց հետագայում նման մրցաշար անցկացնել նաև Ռուսաստանում, ապա կազմակերպել հանդիպումներ երկու երկրների մրցաշարերի հաղթողների միջև։ Այսպիսով, միանգամայն հնարավոր է, որ «Ռոման Բերեզովսկու մրցանակ» մրցաշարը դառնա միջազգային՝ առավել ամրապնդելով երկու ժողովուրդների միջև կապերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Детский футбольный турнир «Приз Романа Березовского»
Sputnik Արմենիա
Детский футбольный турнир «Приз Романа Березовского»
2026-10-18T17:09+0400
true
PT4M24S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108276372_136:0:1097:721_1920x0_80_0_0_a80315fd59975b443f58ced35b1f5242.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մրցաշար, видео
տեսանյութեր, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մրցաշար, видео
Բերեզովսկու մրցանակ. ինչպես համադրվեցին ֆուտբոլն ու հայոց պատմությանը
Ֆուտբոլային մրցաշարի մասնակիցները մրցանակների հետ միասին ստացան գրքույկներ:
Արմավիրի մարզադաշտում անցկացվող «Ռոման Բերեզովսկու մրցանակ» մանկական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչները հանրապետության տարբեր անկյուններից ժամանած մասնակիցներին հիշեցրին մարտադաշտերում տարած փառահեղ հաղթանակների մասին, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայոց պատմության մեջ։ Հուշանվեր մրցանակների հետ մեկտեղ բոլոր թիմերին նվիրեցին Օշականի և Սարդարապատի ճակատամարտերի մասին պատմող պատկերազարդ, գունավոր կոմիքսներ։
«Մրցաշարի արդյունքում երիտասարդ ֆուտբոլիստները, բացի ուժ և հաղթանակի կամք ձեռք բերելուց, նաև լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերեցին։ Հետևաբար, այս համադրությունը շատ օգտակար է դպրոցականների համար, որոնց համար էլ կազմակերպվում է այս մրցաշարը», - ասում է հայկական և ռուսական ֆուտբոլի լեգենդար վետերան Ռոման Բերեզովսկին։
Նրա անունը կրող մրցաշարն արդեն չորրորդ անգամ անցկացվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հովանու ներքո և նախաձեռնությամբ: Հայ դպրոցականների համար պատրաստված անցյալի հիշարժան մարտերի մասին պատմական կոմիքսները նույնպես այս կազմակերպության մտահղացումն են, ուստի Արմավիրում կայացած մրցաշարը և դրա միջոցով ճանաչողական դիտարժան գրքույկներին հաղորդակից դարձնելը շատ խորհրդանշական ստացվեց: Ի վերջո, մարտերից մեկը տեղի է ունեցել հենց այն մարզադաշտից ոչ հեռու, որտեղ տղաները պայքարում էին մարզական բնույթի հաղթանակի համար։
Եզրափակիչ դուրս եկան Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Սյունիքի Գորիս քաղաքի դպրոցականները: Խաղը հաջող էր՝ ուրախության և հուսահատության արցունքներով, հարվածներով ձողին և նույնիսկ... երկրպագուներից մեկի գլխին: Գավաթը նվաճեցին Գորիսի տղաները և դրանով իսկ վաստակեցին «Ռոման Բերեզովսկու մրցանակի» հաջորդ մրցաշարը 2027 թվականին իրենց քաղաքում անցկացնելու իրավունքը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս Ռոման Բերեզովսկուն աջակցելու և մրցաշարին ներկա լինելու համար խաղերի անցկացման վայր էին ժամանել հայ և ռուս անվանի ֆուտբոլիստներ, որոնք նախկինում հանդես են եկել իրենց երկրների ազգային հավաքականներում։ Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցեցին Արթուր Եդիգարյանը, Երվանդ Սուքիասյանը և Դենիս Գլուշկովը։
Վերջինս առաջարկեց հետագայում նման մրցաշար անցկացնել նաև Ռուսաստանում, ապա կազմակերպել հանդիպումներ երկու երկրների մրցաշարերի հաղթողների միջև։ Այսպիսով, միանգամայն հնարավոր է, որ «Ռոման Բերեզովսկու մրցանակ» մրցաշարը դառնա միջազգային՝ առավել ամրապնդելով երկու ժողովուրդների միջև կապերը։