https://arm.sputniknews.ru/20261018/baqvum-turqiaji-despanatuny-adrbejanakan-zlm-nerin-meghadrel-e-zrpartutjan-mej-108271748.html
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ
Sputnik Արմենիա
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ թուրք նախարարը հանդիպել է Ադրբեջանում օրինական հիմքերով գործող կազմակերպության ներկայացուցիչների հետ, սակայն... 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T13:50+0400
2026-10-18T13:50+0400
2026-10-18T13:58+0400
ադրբեջան
թուրքիա
հաքան ֆիդան
դեսպանատուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/18/86085839_0:94:1600:994_1920x0_80_0_0_1f2503cad87a0a983e1f21f4dba86e35.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ՝ ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանի մայրաքաղաք այցի մանրամասներին մասին հրապարակման համար:Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Ադրբեջան կատարած այցի մասին ադրբեջանական ռեսուրսի հոդվածը զրպարտություն է, ապատեղեկատվություն և երկու երկրների միջև պառակտում սերմանելու փորձ:Qafqazinfo-ն նախկինում հրապարակել էր հոդված, որում նշվում էր, որ Ֆիդանը, որը Բաքու էր այցելել Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի յոթերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար, հանդիպել է Թուրքական երիտասարդական հիմնադրամի (GYF) ներկայացուցիչների հետ և նրանց տվել «որոշակի հրահանգներ»։ Պարբերականը պնդում է, որ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզության հետ և նպատակ ունի «փափուկուժի» միջոցով ազդեցություն ունենալ, հավաքագրել ազդեցության գործակալներին և հավաքել տեղեկատվություն։Դեսպանատունն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ադրբեջանում օրինականորեն գործող կազմակերպության ներկայացուցիչների հետ, բայց որևէ գաղտնի բանակցություններ չի վարել և որևէ հրահանգ չի տվել։Հիշեցնենք, որ Միլլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի տարածքից Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավի մասին: Նրա տվյալներով՝ սոցցանցերում համապատասխան նյութերի տարածման հետևում կանգնած են «որոշակի կենտրոններ», որոնք ձգտում են խաթարել թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ուժեղացնել անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և բևեռացումը հասարակության մեջ:Բաքուն չի՞ ուզում «փոքր եղբայր» լինել. թուրքագետը՝ Անկարայի հետ հարաբերությունների մասին
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/18/86085839_75:0:1526:1088_1920x0_80_0_0_ad8ed161a27d64f6880425f1d5d58328.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, թուրքիա, հաքան ֆիդան, դեսպանատուն
ադրբեջան, թուրքիա, հաքան ֆիդան, դեսպանատուն
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ
13:50 18.10.2026 (Թարմացված է: 13:58 18.10.2026) Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ թուրք նախարարը հանդիպել է Ադրբեջանում օրինական հիմքերով գործող կազմակերպության ներկայացուցիչների հետ, սակայն ոչ մի գաղտնի բանակցություններ չի վարել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ՝ ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանի մայրաքաղաք այցի մանրամասներին մասին հրապարակման համար:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Ադրբեջան կատարած այցի մասին ադրբեջանական ռեսուրսի հոդվածը զրպարտություն է, ապատեղեկատվություն և երկու երկրների միջև պառակտում սերմանելու փորձ:
Qafqazinfo-ն նախկինում հրապարակել էր հոդված, որում նշվում էր, որ Ֆիդանը, որը Բաքու էր այցելել Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի յոթերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար, հանդիպել է Թուրքական երիտասարդական հիմնադրամի (GYF) ներկայացուցիչների հետ և նրանց տվել «որոշակի հրահանգներ»։ Պարբերականը պնդում է, որ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզության հետ և նպատակ ունի «փափուկուժի» միջոցով ազդեցություն ունենալ, հավաքագրել ազդեցության գործակալներին և հավաքել տեղեկատվություն։
«Այս հոդվածը Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խաթարելուն ուղղված ապատեղեկատվություն տարածելու փորձ է», - ասվում է թուրքական դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Դեսպանատունն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ադրբեջանում օրինականորեն գործող կազմակերպության ներկայացուցիչների հետ, բայց որևէ գաղտնի բանակցություններ չի վարել և որևէ հրահանգ չի տվել։
Հիշեցնենք, որ Միլլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի տարածքից Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավի մասին: Նրա տվյալներով՝ սոցցանցերում համապատասխան նյութերի տարածման հետևում կանգնած են «որոշակի կենտրոններ», որոնք ձգտում են խաթարել թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ուժեղացնել անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և բևեռացումը հասարակության մեջ: