https://arm.sputniknews.ru/20261018/amn-i-mvotecumy-chi-npastum-irani-shurj-steghtsvats-iravitshaki-kargavvormany-lavrvov-108283051.html
ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում վերացնել հակամարտության սկզբնապատճառները։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T21:18+0400
2026-10-18T21:18+0400
2026-10-18T21:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սերգեյ լավրով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107145748_0:0:3075:1730_1920x0_80_0_0_931fd3842358a49ba209575cb7c3d117.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Այսօր Լավրովը մասնակցել է Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին, որը տեղի է ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում վերջինս պնդել էր, թե Միացյալ Նահանգները մի քանի անգամ ոչնչացրել են Իրանի ողջ ղեկավարությանը։Մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել հակամարտության սկզբնապատճառները։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107145748_0:0:2729:2047_1920x0_80_0_0_52f5a65cb50cc42e1f9ce90eeaa1c60e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սերգեյ լավրով
ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
21:18 18.10.2026 (Թարմացված է: 21:19 18.10.2026) Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում վերացնել հակամարտության սկզբնապատճառները։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այսօր Լավրովը մասնակցել է Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին, որը տեղի է ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։
Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում վերջինս պնդել էր, թե Միացյալ Նահանգները մի քանի անգամ ոչնչացրել են Իրանի ողջ ղեկավարությանը։
«Թրամփը բացահայտ ասում է. «Մենք ոչնչացրել ենք Իրանի ողջ ղեկավարությանը։ Նրանք նշանակել են երկրորդ ղեկավարություն, մենք ոչնչացրել ենք նաև այն։ Հիմա այնտեղ երրորդ ղեկավարությունն է, բայց մենք այնքան էլ լավ չենք հասկանում՝ ով է այնտեղ ինչով զբաղվում և ով է որոշումներ կայացնում»։ Հավանաբար, սա այն մոտեցումը չէ, որը կարող է օգնել այդքան հեռու գտնվող տարածաշրջանին գտնել այն համաձայնությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեց իմ բարեկամը՝ Բահրեյնի արտգործնախարարը՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա», — ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել հակամարտության սկզբնապատճառները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։