https://arm.sputniknews.ru/20261017/yntaniqi-kvoghmic-vorvonvvogh-66amja-svetlana-frajzhin-lqel-e-hajastany-ngn-108242997.html
Ընտանիքի կողմից որոնվող 66–ամյա Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանը. ՆԳՆ
Ընտանիքի կողմից որոնվող 66–ամյա Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանը. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը պարզել է, որ կինը Հայաստանի տարածքը լքել է հոկտեմբերի 14–ին։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T12:24+0400
2026-10-17T12:24+0400
2026-10-17T12:24+0400
հայաստան
երևան
կին
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/484/17/4841730_0:154:1600:1054_1920x0_80_0_0_3f34d026547e1132b94c8a055c56cf0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընտանիքի կողմից անհետ կորած համարվող` Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ կնոջ դուստրը` Ելենա Ֆրայժին, նամակ է գրել Sputnik Արմենիային` նշելով, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։Ելենա Ֆրայժին իր նամակում գրել էր, որ մոր անհետ կորելու մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։Ռուսաստանի դեսպանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հյուպատոսական բաժինը հաստատել է Ֆրայժայի ընտանիքի դիմումը: Դիվանագետները կապի մեջ են կնոջ հարազատների և ՀՀ ներքին գործերի նախարարության հետ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/484/17/4841730_163:0:1568:1054_1920x0_80_0_0_a0115c8ab821bb829df9dd2f70bc2a05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կին, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, երևան, կին, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ընտանիքի կողմից որոնվող 66–ամյա Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանը. ՆԳՆ
Ոստիկանությունը պարզել է, որ կինը Հայաստանի տարածքը լքել է հոկտեմբերի 14–ին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընտանիքի կողմից անհետ կորած համարվող` Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կնոջ դուստրը` Ելենա Ֆրայժին,
նամակ է գրել Sputnik Արմենիային` նշելով, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։
«Ոստիկանությունն օպերատիվ հետախուզական, որոնողական աշխատանքներ է իրականացրել, և պարզվել է, որ նշված անձը հոկտեմբերի 14–ին լքել է ՀՀ տարածքը Բագրատաշենի անցակետով»,– հայտնեցին ՆԳՆ–ից։
Ելենա Ֆրայժին իր նամակում գրել էր, որ մոր անհետ կորելու մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։
Ռուսաստանի դեսպանությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ հյուպատոսական բաժինը հաստատել է Ֆրայժայի ընտանիքի դիմումը: Դիվանագետները կապի մեջ են կնոջ հարազատների և ՀՀ ներքին գործերի նախարարության հետ: