https://arm.sputniknews.ru/20261017/ruben-rubinjann-yntaniqi-het-teghapvokhvel-e-karavarakan-arandznatun-hraparak-108233510.html
Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»
Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ կառավարական առանձնատներում բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի... 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T09:20+0400
2026-10-17T09:20+0400
2026-10-17T09:20+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
ալեն սիմոնյան
առանձնատուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1212/50/12125050_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8199dd8923873a6505861265654de54a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը«Մինչ այդ նա բնակվում էր Երևանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։Թերթը նշում է, որ կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը:Թերթն ընդգծում է` այստեղ բնակվում են բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաև այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում:«Դա նշանակում է, որ վարչապետը կարևորում է տվյալ անձնավորությանը և աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ»,– եզրափակում է «Հրապարակը»։Հիշեցնենք` Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքն ավելացել է. 2025 թվականին այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1212/50/12125050_262:0:1702:1080_1920x0_80_0_0_7be91c02e2cb5d74cd87cbac9b5ac30a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, առանձնատուն
հայաստան, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, առանձնատուն
Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»
Թերթը գրում է, որ կառավարական առանձնատներում բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը
«Մինչ այդ նա բնակվում էր Երևանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։
Թերթը նշում է, որ կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը:
«Այժմ Սիմոնյանին փոխարինել է Ռուբինյանը` չնայած օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին բնակություն հաստատել կառավարական առանձնատների տարածքում: Սիմոնյանն օգոստոսին է լքել առանձնատունը, իսկ Ռուբինյանը սեպտեմբերին է տեղափոխվել կառավարական կեցավայր»,– գրում է պարբերականը:
Թերթն ընդգծում է` այստեղ բնակվում են բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաև այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում:
«Դա նշանակում է, որ վարչապետը կարևորում է տվյալ անձնավորությանը և աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ»,– եզրափակում է «Հրապարակը»։
Հիշեցնենք`
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքն ավելացել է. 2025 թվականին այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։