https://arm.sputniknews.ru/20261017/ruben-nazaretjany-nikvol-pashinjani-dabrvojin-e-spasum-hraparak-108235131.html
Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «Հրապարակ»
Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը փորձելու է ֆեդերացիայի կառավարման լծակները պահպանել Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T10:31+0400
2026-10-17T10:31+0400
2026-10-17T10:31+0400
հայաստան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
պաշտոն
արմեն մելիքբեկյան
ռուբեն նազարեթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98505339_0:0:1600:901_1920x0_80_0_0_e836eb86e936e734e941b86920a011f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Հայտնի է, որ դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե են ընտրելու։ Ավելի վաղ թերթը գրել էր, որ իշխանությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում դիտարկում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։Թեև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ վերընտրվելու մտադրություններ չունի, բայց, ըստ պարբերականի, նա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ փորձելու է պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները Ռուբեն Նազարեթյանի միջոցով։«Հրապարակն» անձամբ Նազարեթյանին հարցրել է` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ասել է․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։Պարբերականն այդ թեմայով զրուցել է երկպագուների FAF ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի հետ։«Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության և նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»,– ասել է Ջանջոյանը։Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։ Մելիքբեկյանն ինքն էլ հունիսին իր հարցազրույցում հայտարարել է, թե չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Օրաթերթի տեղեկություններով՝ թեպետ լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը մտափոխվել է, «փոշմանել» է, և հնարավոր է՝ առաջադրվի, սակայն իշխանությունն արդեն կողմնորոշվել է այս հարցում՝ ընտրություն անելով հօգուտ հայկական արմատներով ֆրանսիացու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98505339_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b79070b91777b6c62dd4dc97ed1656bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, պաշտոն, արմեն մելիքբեկյան, ռուբեն նազարեթյան
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, պաշտոն, արմեն մելիքբեկյան, ռուբեն նազարեթյան
Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «Հրապարակ»
Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը փորձելու է ֆեդերացիայի կառավարման լծակները պահպանել Ռուբեն Նազարեթյանի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հայտնի է, որ դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե են ընտրելու։ Ավելի վաղ թերթը
գրել էր, որ իշխանությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում դիտարկում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։
Թեև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ վերընտրվելու մտադրություններ չունի, բայց, ըստ պարբերականի, նա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ փորձելու է պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները Ռուբեն Նազարեթյանի միջոցով։
«Հրապարակն» անձամբ Նազարեթյանին հարցրել է` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ասել է․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։
«Մեր տեղեկություններով` նա պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և «դաբրո» ստանալ»,– նշում է օրաթերթը։
Պարբերականն այդ թեմայով զրուցել է երկպագուների FAF ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի հետ։
«Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության և նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»,– ասել է Ջանջոյանը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։ Մելիքբեկյանն ինքն էլ հունիսին իր հարցազրույցում
հայտարարել է, թե չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Օրաթերթի տեղեկություններով՝ թեպետ լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը մտափոխվել է, «փոշմանել» է, և հնարավոր է՝ առաջադրվի, սակայն իշխանությունն արդեն կողմնորոշվել է այս հարցում՝ ընտրություն անելով հօգուտ հայկական արմատներով ֆրանսիացու։