https://arm.sputniknews.ru/20261017/pashinjann-u-zhaparvovy-taratsashrjanajin-anvtangutjan-harcer-en-qnnarkel-108237176.html
Փաշինյանն ու Ժապարովը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Փաշինյանն ու Ժապարովը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շփումների շարունակականությունը: 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T11:23+0400
2026-10-17T11:23+0400
2026-10-17T11:40+0400
հայաստան
ղրղզստան
սադիր ժապարով
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108251941_0:174:1670:1113_1920x0_80_0_0_aa7d65d7b5d897cc3794807a0e06ef25.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր են քննարկել։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահի հետ հանդիպումից հետո։«Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»,– նշեց Փաշինյանը։Նրա խոսքով` Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, և կան բոլոր նախադրյալները այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքական երկխոսության առումով վերահաստատել են բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2027–28 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։ Կարևորվել է համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։Այս առումով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև ստորագրվել է Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիրը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սադիր Ժապարովի հետ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սադիր Ժապարովի հետ
2026-10-17T11:23+0400
true
PT0M36S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108251941_68:0:1552:1113_1920x0_80_0_0_1bcb34fbce78f3c1904ea8ad205d7c7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղրղզստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, ղրղզստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան, видео
Փաշինյանն ու Ժապարովը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
11:23 17.10.2026 (Թարմացված է: 11:40 17.10.2026) Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շփումների շարունակականությունը:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր են քննարկել։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահի հետ հանդիպումից հետո։
«Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, և կան բոլոր նախադրյալները այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։
«Այսօր կազմակերպված բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները»,–ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքական երկխոսության առումով վերահաստատել են բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2027–28 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։ Կարևորվել է համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։
Այս առումով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև ստորագրվել է Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիրը։