https://arm.sputniknews.ru/20261017/narek-mkrtchjany-dardzel-e-eritasardneri-evrvopaji-arajnutjan-brvonze-medalakir-108251550.html
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում, իսկ հրում վարժությունում բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T16:39+0400
2026-10-17T16:39+0400
2026-10-17T16:39+0400
նարեկ մկրտչյան
ծանրամարտ
ծանրորդ
սպորտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/06/101824552_0:0:887:500_1920x0_80_0_0_5cbafc04e240b4c6e3dfd6d58b1ba67d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 189 կգ ծանրություն: Այս վարժությունում նա 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:Ավելի վաղ հայտնել էինք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/06/101824552_78:0:887:607_1920x0_80_0_0_a583d20ea125f5aff670b1f40af87641.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ մկրտչյան, ծանրամարտ, ծանրորդ, սպորտ
նարեկ մկրտչյան, ծանրամարտ, ծանրորդ, սպորտ
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում, իսկ հրում վարժությունում բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 189 կգ ծանրություն: Այս վարժությունում նա 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող
Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 75 կգ քաշային
Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ
Սամվել Մարտիրոսյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։