00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
8 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

© Sputnik / Asatur YesayantsԼեոնարդո Դի Կապրիո
Լեոնարդո Դի Կապրիո - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2026
Բաժանորդագրվել
17 երկիր միացել են Անհետացող կենդանիների և բույսերի տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի ստեղծումը, որի նախաձեռնողներն են Հայաստանը և Կոլումբիան: Այս մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում՝ մեկնաբանելով COP17 համաժողովի շրջանակում հայտարարված որոշումները:
«Անհետացման կանխումն այլևս բավարար չէ: Մենք պետք է անհետացման եզրին գտնվող տեսակները փրկենք կործանումից և վերականգնենք դրանց պոպուլյացիաները: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17) հնչած հայտարարությունները վկայում են այս ուղղությամբ գործելու գլոբալ պատրաստակամության մասին», — գրել է Դի Կապրիոն:
Նա նշել է, որ 17 երկիր՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ, միացել են Անհետացող տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (Coalition of Action to Recover Endangered Species, CARES): Նախաձեռնության մասնակիցները հանձնառություն են ստանձնել արագացնել ջանքերը անհետացումները կանխելու և պոպուլյացիաների վերականգնման գործում արդյունքների հասնելու ուղղությամբ:
Դի Կապրիոն նաև հայտնել է, որ 9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, ներառյալ նրա Re:wild բնապահպանական կազմակերպությունը, ձևավորել են Տեսակների վերականգնման ալյանս (Species Recovery Alliance):
Ալյանսի մասնակիցները համատեղ պարտավորվել են հինգ տարվա ընթացքում հատկացնել և համաձայնեցնել ավելի քան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում ամբողջ աշխարհում այն տեսակների վերականգնման համար, որոնք դասվում են «վայրի բնության մեջ անհետացած», «կրիտիկական վիճակում գտնվող» (լիակատար անհետացման եզրին գտնվող) և «անհետացման սպառնալիքի տակ գտնվող» կատեգորիաներին:
«Այս երկու առանձին նախաձեռնություններին միավորում է ընդհանուր նպատակը՝ օգնել աշխարհում առավել խոցելի տեսակների վերականգնմանը: Դրա համար անհրաժեշտ են կայուն ներդրումներ, համակարգված բնապահպանական գործողություններ և երկարաժամկետ նվիրվածություն», – ընդգծել է դերասանը:
Դի Կապրիոն շնորհավորել է նոր նախաձեռնությունների հիմնադիր հանդիսացող կառավարություններին և կազմակերպություններին:
Հիշեցնենք` Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19–30-ը: Հոկտեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողով՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Լրահոս
0