https://arm.sputniknews.ru/20261017/inchu-en-hajastanum-deghery-tank-masnagety-gnern-ijecnelu-deghatvoms-e-arajarkum-108250221.html
Ինչու են Հայաստանում դեղերը թանկ. մասնագետը գներն իջեցնելու դեղատոմս է առաջարկում
Ինչու են Հայաստանում դեղերը թանկ. մասնագետը գներն իջեցնելու դեղատոմս է առաջարկում
Sputnik Արմենիա
Սամվել Զաքարյանը Հայաստանի դեղորայքային շուկան համեմամատել է հարևան երկրների շուկաների հետ։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T20:22+0400
2026-10-17T20:22+0400
2026-10-17T20:22+0400
հայաստան
դեղ
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
սամվել զաքարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1113/32/11133245_0:50:1600:950_1920x0_80_0_0_5dee9fb88cab0e9f5318fc82f067be9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում դեղերի գինը նվազեցնելու համար անհրաժեշտ է չեղարկել դեղերի վաճառքի համար սահմանված 20% ԱԱՀ–ն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը։Մամուլի հրապարակումների համաձայն` Հայաստանում դեղերի գները տարածաշրջանի այլ երկրների համեմատ անհամաչափ բարձր են։ «Փաստ» օրաթերթն ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանում և Վրաստանում վաճառվող նույն դեղերի գները. որոշ դեղեր հարևան երկրում 3-4 անգամ էժան են։Նա հիշեցրեց, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և պարտավոր է պահպանել միության սահմանած չափորոշիչները։ Վրաստանը, նրա դիտարկմամբ, բացի այն, որ ԱԱՀ–ով չի հարկում դեղատնային բիզնեսը, նաև ավելի ազատ է դեղորայքի ներկրման և գրանցման հարցում։Զաքարյանն անդրադարձավ նաև Իրանին, որտեղ դեղերի գները մինչև 10 և ավելի անգամ էժան են Հայաստանի համեմատ։ Նա նշեց, որ այդ երկիրն ունի դեղորայքի սեփական կայացած ու լայն արտադրություն, ինչն էլ թույլ է տալիս ներքին սպառողին ապահովել շատ էժան արտադրանքով։«Իսլամական հեղափոխությունից առաջ համաշխարհային գրեթե բոլոր խոշոր դեղարտադրողներն Իրանում ունեին իրենց գործարանները։ Հեղափոխությունից հետո գործարանները մնացին և շարունակեցին աշխատել` արդեն տեղական մակարդակով ու տեղական հումքով, տեղական աշխատուժով։ Հիմա Իրանում շատ մեծ քանակությամբ գրանցված և արտադրվող տարբեր տեսակի դեղամիջոցներ կան»,– նշեց մասնագետը։Հայաստանում հակառակն է` 10 տարի առաջ գրեթե 5000 անուն գրանցված դեղորայք կար, այսօր դրանց թիվը 800-900-ով պակասել է` հասնելով մոտ 3900–ի։Շուկայից վերացած դեղերից շատերը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առանց պետական գրանցման այսօր էլ հնարավոր է ձեռք բերել թե՛ որոշ դեղատներում, թե՛ «սև» շուկայում։ Սամվել Զաքարյանը ևս չի հերքում արատավոր այդ երևույթի առկայությունը։«Հիմնականում բերում են կոնտրաբանդա, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք, տեսնում։ Ինչպես ասում են, «սուրբ» տեղը ազատ չի մնում։ Օրինակ` եթե նույն Վրաստանում գրանցված են 4 անգամ շատ դեղեր, և գնով էլ դրանք 20-30, ընդհուպ մինչև 70% էժան են, քան Հայաստանում, Վրաստան գնացող ցանկացած մարդ կարող է գնել և բերել Հայաստան։ Մանավանդ որ օրենքը հիմա թույլ է տալիս անձնական օգտագործման դեղեր բերել, ասենք` 5 տեսակի դեղ, մինչև 3 տուփ։ Մարդիկ կան, որ հաճախ են գնում Վրաստան, գալիս։ Հայաստանում ընդունում են պատվերներ, գնում, առնում են, բերում, հանձնում որոշ վաճառակետեր։ Այդպես ՀՀ–ում պակասող դեղերը հայտնվում են վաճառքում»,– ասաց Զաքարյանը։Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ–ում տեղական արտադրությունը խիստ սահմանափակ կարողություններ ունի։ Զաքարյանի տվյալներով` հայաստանյան 7-8 դեղարտադրողները տեղական շուկայի պահանջարկի միայն 15 տոկոսն են ապահովում, հիմնականում` ջեներիկ դեղամիջոցներով (ջեներիկ դեղամիջոցները օրիգինալ բրենդային դեղերի վերարտադրված տարբերակներն են` նույն բաղադրաչափերով ու նույն բուժական ազդեցությամբ, դրանք արտադրելու իրավունք են ստանում, երբ լրանում է օրիգինալ դեղի արտոնագրային պաշտպանության ժամկետը, որը սովորաբար 20 տարի է)։Հիշեցնենք` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 16-ին հայտնեցին, որ ներկայացրել են օրենքի նախագիծ` ուղղված դեղերի գների նվազմանը։ Առաջարկվում է Եվրոպայում արդեն գրանցված և սերտիֆիկացում ունեցող դեղերը Հայաստանում արագացված կարգով գրանցելու հնարավորություն տալ՝ շուկայում մրցակցություն ապահովելու և գները իջեցնելու համար։
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1113/32/11133245_147:0:1494:1010_1920x0_80_0_0_e4aa8515a2a63dd7574c83550a855591.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեղ, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, սամվել զաքարյան
հայաստան, դեղ, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, սամվել զաքարյան
Ինչու են Հայաստանում դեղերը թանկ. մասնագետը գներն իջեցնելու դեղատոմս է առաջարկում
Սամվել Զաքարյանը Հայաստանի դեղորայքային շուկան համեմամատել է հարևան երկրների շուկաների հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում դեղերի գինը նվազեցնելու համար անհրաժեշտ է չեղարկել դեղերի վաճառքի համար սահմանված 20% ԱԱՀ–ն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը։
Մամուլի հրապարակումների համաձայն` Հայաստանում դեղերի գները տարածաշրջանի այլ երկրների համեմատ անհամաչափ բարձր են։ «Փաստ» օրաթերթն ավելի վաղ
ներկայացրել էր Հայաստանում և Վրաստանում վաճառվող նույն դեղերի գները. որոշ դեղեր հարևան երկրում 3-4 անգամ էժան են։
«Մենք ունենք 20% ԱԱՀ դեղերի վրա, Վրաստանը չունի։ Դա արդեն թանկացնում է դեղերը։ Եթե հաշվենք, որ ներմուծողը մի անգամ վճարում է ներմուծման ժամանակ, հետո նաև դեղատներում` վաճառքի ժամանակ, ապա կարող ենք ասել, որ թանկացումների մեծ մասը կապված է հենց դրա հետ։ Դեռ 2015, 16, 17 թթ․-ին մենք բարձրաձայնել ենք, որ եթե միայն ՀՀ քաղաքացիների համար այդ ԱԱՀ–ն հանեն, գոնե այդ 20%–ի չափով դեղերի գները կիջնեն։ Բայց մինչև հիմա դա չի արվել»,– ասաց Զաքարյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և պարտավոր է պահպանել միության սահմանած չափորոշիչները։ Վրաստանը, նրա դիտարկմամբ, բացի այն, որ ԱԱՀ–ով չի հարկում դեղատնային բիզնեսը, նաև ավելի ազատ է դեղորայքի ներկրման և գրանցման հարցում։
Զաքարյանն անդրադարձավ նաև Իրանին, որտեղ դեղերի գները մինչև 10 և ավելի անգամ էժան են Հայաստանի համեմատ։ Նա նշեց, որ այդ երկիրն ունի դեղորայքի սեփական կայացած ու լայն արտադրություն, ինչն էլ թույլ է տալիս ներքին սպառողին ապահովել շատ էժան արտադրանքով։
«Իսլամական հեղափոխությունից առաջ համաշխարհային գրեթե բոլոր խոշոր դեղարտադրողներն Իրանում ունեին իրենց գործարանները։ Հեղափոխությունից հետո գործարանները մնացին և շարունակեցին աշխատել` արդեն տեղական մակարդակով ու տեղական հումքով, տեղական աշխատուժով։ Հիմա Իրանում շատ մեծ քանակությամբ գրանցված և արտադրվող տարբեր տեսակի դեղամիջոցներ կան»,– նշեց մասնագետը։
Հայաստանում հակառակն է` 10 տարի առաջ գրեթե 5000 անուն գրանցված դեղորայք կար, այսօր դրանց թիվը 800-900-ով պակասել է` հասնելով մոտ 3900–ի։
Պատճառները, ըստ Զաքարյանի, մի քանիսն են` փոքր շուկան, որը մեծ արտադրողների համար հետաքրքիր չէ, գրանցման ընթացակարգի բյուրոկրատիան, բարձր վճարներն ու հարկերը, ներկայացուցչական ու գրասենյակային ծախսերը, որոնք մեր երկրում, ըստ տնտեսվարողների, բավական մեծ գումար են կազմում` բացասաբար ազդելով նաև դեղերի ինքնարժեքի վրա։
Շուկայից վերացած դեղերից շատերը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առանց պետական գրանցման այսօր էլ հնարավոր է ձեռք բերել թե՛ որոշ դեղատներում, թե՛ «սև» շուկայում։ Սամվել Զաքարյանը ևս չի հերքում արատավոր այդ երևույթի առկայությունը։
«Հիմնականում բերում են կոնտրաբանդա, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք, տեսնում։ Ինչպես ասում են, «սուրբ» տեղը ազատ չի մնում։ Օրինակ` եթե նույն Վրաստանում գրանցված են 4 անգամ շատ դեղեր, և գնով էլ դրանք 20-30, ընդհուպ մինչև 70% էժան են, քան Հայաստանում, Վրաստան գնացող ցանկացած մարդ կարող է գնել և բերել Հայաստան։ Մանավանդ որ օրենքը հիմա թույլ է տալիս անձնական օգտագործման դեղեր բերել, ասենք` 5 տեսակի դեղ, մինչև 3 տուփ։ Մարդիկ կան, որ հաճախ են գնում Վրաստան, գալիս։ Հայաստանում ընդունում են պատվերներ, գնում, առնում են, բերում, հանձնում որոշ վաճառակետեր։ Այդպես ՀՀ–ում պակասող դեղերը հայտնվում են վաճառքում»,– ասաց Զաքարյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ–ում տեղական արտադրությունը խիստ սահմանափակ կարողություններ ունի։ Զաքարյանի տվյալներով` հայաստանյան 7-8 դեղարտադրողները տեղական շուկայի պահանջարկի միայն 15 տոկոսն են ապահովում, հիմնականում` ջեներիկ դեղամիջոցներով (ջեներիկ դեղամիջոցները օրիգինալ բրենդային դեղերի վերարտադրված տարբերակներն են` նույն բաղադրաչափերով ու նույն բուժական ազդեցությամբ, դրանք արտադրելու իրավունք են ստանում, երբ լրանում է օրիգինալ դեղի արտոնագրային պաշտպանության ժամկետը, որը սովորաբար 20 տարի է)։
Հիշեցնենք` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 16-ին հայտնեցին, որ ներկայացրել են օրենքի նախագիծ` ուղղված դեղերի գների նվազմանը։ Առաջարկվում է Եվրոպայում արդեն գրանցված և սերտիֆիկացում ունեցող դեղերը Հայաստանում արագացված կարգով գրանցելու հնարավորություն տալ՝ շուկայում մրցակցություն ապահովելու և գները իջեցնելու համար։