https://arm.sputniknews.ru/20261017/hima-kareli-e-erku-zangvov-erevanum-ardzan-unenal-viktvor-mnacakanjan-108218035.html
Հիմա կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ․ Վիկտոր Մնացականյան
Հիմա կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ․ Վիկտոր Մնացականյան
Sputnik Արմենիա
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի կարծիքով` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ... 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T19:42+0400
2026-10-17T19:42+0400
2026-10-17T19:42+0400
հայաստան
արձան
վիկտոր մնացականյան
ուրիշ նորություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108212787_0:0:1920:1080_1920x0_80_0_0_679d98997c458df79caaccd0bf9269f7.jpg
Երևանում հուշարձան տեղադրելն այսօր ավելի հեշտ է, քան պետք է լիներ։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս հայտարարությունն արեց ուրբանիստ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանը։Մնացականյանն անդրադարձավ Երևանի ինքնության մաս կազմող Մհեր Մկրտչյանի՝ հոկտեմբերի 10-ին տեղադրված արձանի շուրջ քննարկումներին։«Ֆրունզի խարիզման այդ արձանում չկա», - նշեց նա` հավելելով, որ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը։Մնացականյանը շեշտեց` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։Խոսելով գորգանախշերով հետիոտնային անցումների մասին՝ Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիրը կարևորեց մասնագետների կարծիքը։ Նրա դիտարկմամբ՝ գորգային մոտիվները քաղաքային միջավայր տեղափոխելիս պետք է հաշվի առնել հայկական գորգագործության ավանդույթները, գունային առանձնահատկություններն ու խորհրդաբանությունը։Զրույցում անդրադարձ է արվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ է մասնագիտական պատասխանատվություն, ինչպես նաև հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար։ Այս և այլ հարցերի պատասխանները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108212787_368:0:1808:1080_1920x0_80_0_0_63440281be621ca5808994a0ddfa9f52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արձան, վիկտոր մնացականյան, видео, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, արձան, վիկտոր մնացականյան, видео, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր
Հիմա կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ․ Վիկտոր Մնացականյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի կարծիքով` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։
Երևանում հուշարձան տեղադրելն այսօր ավելի հեշտ է, քան պետք է լիներ։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս հայտարարությունն արեց ուրբանիստ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանը։
«Այսօր կարելի է երկու զանգով արձան ունենալ», - ասաց նա։
Մնացականյանն անդրադարձավ Երևանի ինքնության մաս կազմող Մհեր Մկրտչյանի՝ հոկտեմբերի 10-ին տեղադրված
արձանի շուրջ քննարկումներին։
«Ֆրունզի խարիզման այդ արձանում չկա», - նշեց նա` հավելելով, որ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը։
Մնացականյանը շեշտեց` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։
Խոսելով գորգանախշերով հետիոտնային անցումների մասին՝ Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիրը կարևորեց մասնագետների կարծիքը։ Նրա դիտարկմամբ՝ գորգային մոտիվները քաղաքային միջավայր տեղափոխելիս պետք է հաշվի առնել հայկական գորգագործության ավանդույթները, գունային առանձնահատկություններն ու խորհրդաբանությունը։
Զրույցում անդրադարձ է արվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ է մասնագիտական պատասխանատվություն, ինչպես նաև հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։
Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար։ Այս և այլ հարցերի պատասխանները` տեսանյութում։