00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
8 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հայկական մոտիվներից» մինչև Արարատ. մշակութային կամուրջները միավորում են ժողովուրդներին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի դրոշը Արարատի ֆոնին
Հայաստանի դրոշը Արարատի ֆոնին - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2026
Բաժանորդագրվել
Լեռնագնացությունը Ելենայի կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում. նա արդեն ութերորդ անգամ է բարձրացել Արարատի գագաթ: Այս անգամ վերելքը հատկապես խորհրդանշական էր, քանի որ Ելենայի հետ առաջին անգամ բիբլիական լեռ բարձրացավ նրա դուստրը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչների մեծ մասն ունի առանձնահատուկ «արարատյան մտածողություն»՝ բիբլիական լեռը նրանց կենսունակություն է հաղորդում։ Sputnik Արմենիայի «Другие новости» հաղորդաշարում այսպիսի տեսակետ է հայտնել «Դիալոգ» հասարակական կազմակերպության փոխնախագահ, հայաստանյան «Վետերան» ամսագրի գլխավոր խմբագիր, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Ելենա Շուվաևան։
© Sputnik / Zara Mika«Դիալոգ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ելենա Շուվաևա
Заместитель председателя московской организации Диалог Елена Шуваева - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2026
«Դիալոգ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ելենա Շուվաևա
«Ինձ թվում է՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, ունեն առանձնահատուկ «արարատյան մտածողություն». չէ՞ որ առավոտը սկսում ենք ոչ թե «բարև»-ով կամ եղանակի մասին հարցով, այլ նրանից, թե Արարատը տեսանելի է կամ ոչ։ Ինձ համար սա առաջին լեռն է՝ այն կետը, որտեղից սկսվեց և վերածնվեց մեր կյանքը: Եվ քանի դեռ լեռներ եմ բարձրանում, Արարատը դրանց թվում կլինի», - խոստովանում է Շուվաևան «Другие новости»-ում։
Լեռնագնացությունը Ելենայի կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում. նա արդեն ութերորդ անգամ է բարձրացել Արարատ: Այս անգամ վերելքը հատկապես խորհրդանշական էր, քանի որ Ելենայի հետ առաջին անգամ բիբլիական լեռ բարձրացավ նրա դուստրը։
«Արարատի վրա ապրում ես ինքդ քեզ, ապրում ես քո կյանքը, ապրում ես պատմությունը», - նշում է Ելենան:
Խոսելով «Դիալոգ» կազմակերպության ծավալուն ստեղծագործական աշխատանքի մասին, որի շնորհիվ Ելենան ձեռք է բերել ընդհանուր արժեքներով և նախաձեռնություններով միավորված իրական համախոհներ, նա նշում է, որ իրենց գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Արցախից տեղահանված անձանց համակարգված և երկարաժամկետ աջակցությունը. կազմակերպությունը վերստեղծում և համակարգում է ստեղծագործական խմբեր, ինչպիսիք են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ռուսական «Երեք բանալի» թատրոնը, «Արցախ» ջազ-անսամբլը, «Վարարակն» և «Արցախի երեխաները» երգչախմբերը, ինչպես նաև առաջ է մղում «Քիրս» նախագիծը, որի շրջանակներում ներկայանում են ձեռագործի վարպետները։
Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնը դարձել է մշտական «ձգողական կետ» և հարթակ մամուլի ասուլիսների, ներկայացումների, փորձերի և ստեղծագործական երեկոների անցկացման համար:
Մարդկային ջերմության և իրական օգնության թեման արտացոլված է նաև Ելենա Շուվաևայի անձնական պատմության մեջ. նա Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի իր փոքրիկ հայրենիքում գտնվող տներից մեկը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից գաղթած փիլիսոփա և մաթեմատիկոս Գրիգորի Աֆանասյանին:
«Եթե ես կարողացել եմ գոնե մեկ մարդու երջանկություն պարգևել, ապա, իհարկե, դա շատ հաճելի է, քանի որ յուրաքանչյուր տուն չէ, որ մարդաբնակ է, իսկ մենք կարողացանք նրան նոր տուն և հույս տալ ապագայի հանդեպ», — ասում է նա։
Զուգահեռաբար կազմակերպությունը զարգացնում է հրատարակչական գործը և գրքային դիվանագիտությունը։ Ելենայի խոսքով՝ «գրքի դիվանագիտությունը» և «Դիալոգ» շարքը վերականգնում են որակյալ գրականություն թողարկելու ավանդույթը. վերջերս լույս է տեսել «Հայկական մոտիվներ» երկհատորյակը, որում տեղ են գտել Հայաստանի մասին 13 երկրներ ներկայացնող հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժամանակակից հայտնի գրողներ, բանաստեղծներ և հասարակական գործիչներ Նինա Գաբրիելյանի («Այդ քաղցր բեռը՝ հոգին») և Էդվարդ Միլիտոնյանի («Աստեղային կաթ») աշխատությունները, որոնց շնորհանդեսին մասնակցել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Առաջիկայում սպասվում է նոր կարևոր գիտական ու գրական հրատարակություններ, մշակութային նախագծերի շարունակություն:
Լրահոս
0