https://arm.sputniknews.ru/20261017/ghrghzstany-hetaqrqrvats-e-hhi-het-barekamakan-haraberutjunneri-amrapndmamb-zhaparvov-108240990.html
Ղրղզստանը հետաքրքրված է ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ. Ժապարով
Ղրղզստանը հետաքրքրված է ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ. Ժապարով
Sputnik Արմենիա
Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T11:53+0400
2026-10-17T11:53+0400
2026-10-17T11:53+0400
ղրղզստան
հայաստան
սադիր ժապարով
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108252187_0:90:1670:1029_1920x0_80_0_0_855588fc60026f7e665ecfc3ca78671f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության վրա։ Այս մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։Ժապարովն իր այցն անվանեց պատմական, քանի որ դա Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Նա վստահ է, որ ՀՀ–ի հետ բանակցությունների արդյունքները կխթանեն բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և կբացեն համագործակցության նոր հեռանկարներ։ Ղրղզստանի նախագահն ընդգծեց, որ վերջին տարիներին երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է։Ղրղզստանի ղեկավարի խոսքով` երկու երկրների միջև կան զգալի հնարավորություններ առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու համար։ Ժապարովը հատկապես կարևորեց տրանսպորտի ոլորտում համագործակցությունը, տարանցման հնարավորությունները։«Մենք ստորագրել ենք քաղաքացիների տեղաշարժի, կենսաթոշակների, մշակույթի, գիտության, սպորտի և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի համապարփակ փաթեթ։ Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ», - ասաց Ժապարովը։Նա հատկապես ընդգծեց Սևանա լճի և Իսիկ Կուլի պահպանման վերաբերյալ ստորագրված հուշագրի կարևորությունը` նշելով, որ այս լճերը ազգային ժառանգության անբաժանելի մաս են կազմում, և դրանց փոխանցումը ապագա սերունդներին կարևոր պատասխանատվություն է։Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108252187_176:0:1660:1113_1920x0_80_0_0_5a43fe8304d61a4f373352b2a2ee7d30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, հայաստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան
ղրղզստան, հայաստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան
Ղրղզստանը հետաքրքրված է ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ. Ժապարով
Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության վրա։ Այս մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Ժապարովն իր այցն անվանեց պատմական, քանի որ դա Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Նա վստահ է, որ ՀՀ–ի հետ բանակցությունների արդյունքները կխթանեն բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և կբացեն համագործակցության նոր հեռանկարներ։ Ղրղզստանի նախագահն ընդգծեց, որ վերջին տարիներին երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է։
«Փաշինյանի հետ բանակցությունները բովանդակալից և առարկայական էին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացման հեռանկարները։ Մեր երկրների միջև բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն է ծավալվել», - ասաց նա։
Ղրղզստանի ղեկավարի խոսքով` երկու երկրների միջև կան զգալի հնարավորություններ առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու համար։ Ժապարովը հատկապես կարևորեց տրանսպորտի ոլորտում համագործակցությունը, տարանցման հնարավորությունները։
«Մենք ստորագրել ենք քաղաքացիների տեղաշարժի, կենսաթոշակների, մշակույթի, գիտության, սպորտի և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի համապարփակ փաթեթ։ Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ», - ասաց Ժապարովը։
Նա հատկապես ընդգծեց Սևանա լճի և Իսիկ Կուլի պահպանման վերաբերյալ ստորագրված հուշագրի կարևորությունը` նշելով, որ այս լճերը ազգային ժառանգության անբաժանելի մաս են կազմում, և դրանց փոխանցումը ապագա սերունդներին կարևոր պատասխանատվություն է։
Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։