https://arm.sputniknews.ru/20261017/aghbamani-mi-kujtum-havaqvats-teghekujtner-iravapashtpany-ekeghecu-dem-zekujci-masin-108221404.html
Աղբամանի մի կույտում հավաքված տեղեկույթներ․ իրավապաշտպանը եկեղեցու դեմ «զեկույցի» մասին
Աղբամանի մի կույտում հավաքված տեղեկույթներ․ իրավապաշտպանը եկեղեցու դեմ «զեկույցի» մասին
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում, ապամարդկայնացման, բթացման գործընթաց է, որի նպատակն է կառավարելի զանգվածի ձևավորումը։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T16:20+0400
2026-10-17T16:20+0400
2026-10-17T16:20+0400
հայաստան
եկեղեցի
զեկույց
զարուհի հովհաննիսյան
կաթողիկոս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108225316_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a0278ecc14bdfb2a77dd68eb4e567779.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Ցանկացած զեկույց ոչ միայն պետք է ունենա մեթոդաբանություն, այլև հիմնված լինի չվնասելու սկզբունքի վրա. այս երկու կարևոր սկզբունքներն էլ պահպանված չեն Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի մասին զեկույցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Արդարության նոր մշակույթ» ՀԿ–ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը։Նրա խոսքով` լուրջ խնդիր է նաև այն, որ զեկույցի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի չվնասելը․ թվում է, թե «զեկույցը» պատրաստողները նպատակ էին սահմանել խոցել ենթադրյալ անպատշաճ վարք դրսևորած եկեղեցականներին, սակայն «զեկույցում» բազմաբևեռ խոցելիություն էր, ենթադրյալ տուժած անձանց տվյալներն էին բաց ներկայացվում, այդ թվում՝ անչափահասների։ Հովհաննիսյանը շեշտեց՝ օրինակ` մանկապղծության վերաբերյալ ծանրագույն մեղադրանքն իր ընթացակարգն ունի՝ իրավական՝ դատախազություն, քննչական մարմիններ, վարույթ է նախաձեռնվում, քննություն է իրականացվում, հավաքագրվում են այն բոլոր տեղեկությունները, որոնք կարելի է ապացուցել։«Այստեղ այլ ընթացակարգ է՝ նույն բամբասանքի ժանրը շարունակվում է «զեկույց» անվան տակ, հրապարակվում է պետական մարմնի կողմից։ Դա իրապես ինստիտուցիոնալ պարտություն է և հասարակության գիտակցության ապամարդկայնացում։ Դա այն գործընթացն է, երբ կարող ես հասարակության ուղենիշն ու նշաձողն այնքան իջեցնել, որ իր հետ՝ իբրև հավաքական մարմնի, կատարես ցանկացած գործողություն»,- կարծում է իրավապաշտպանը, որը զեկույցի ընթերցումն «էներգետիկ խոշտանգում» է անվանում։Հովհաննիսյանի խոսքով՝ տարակուսելի է նաև, որ «զեկույցի» հեղինակներն այնպիսի մարդիկ են, որոնք հպարտանում են, օրինակ, արևմտյան առաջադեմ կրթությամբ և այլն։ Ըստ նրա՝ այդ մակարդակի թուղթ գրելու համար կրթություն, գիտելիք էլ պետք չէր, կարելի էր պարզապես համացանցի որոնման համակարգում մի երկու բառ գրել, իրար գլուխ հավաքել որոնման արդյունքները, մի քիչ ծաղկացնել, ու վերջ։Շեշտեց` որևէ նպատակ չունի արդարացնելու այն մարդկանց, որոնց անվան հետ կոռուպցիոն տարբեր պատմություններ են կապվում և այլն, սակայն մարդու իրավունքներն անքակտելի են։«Անընդունելի է գետնին տապալել դիմադրություն ցույց չտվող մարդու՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը (նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու տեսարանը. խմբ)։ Ես մտնում եմ ՔԿՀ, ամենածանր հանցագործություններ կատարած մարդու իրավունքներն եմ դիտարկում՝ պահման պայմաններ, ինչպես է սնվում և այլն։ Դա մարդկային հասարակության նշաձող է»,- նշեց Հովհաննիսյանը։Նրա դիտարկմամբ՝ այս ամենը տանում է ձևավորելու մի միջավայր, որտեղ ամեն ինչ կարելի է, և նպատակն արդարացնում է միջոցը։Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկում հնչած կոչին․ հերթական անգամ կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրելուց հետո Փաշինյանը հորդորում էր մարդկանց գնալ, գտնել կաթողիկոսի ենթադրյալ դստերն ու նրան հարցնել այդ մասին։ Հովհաննիսյանը նշեց՝ կնոջ թիրախավորումն անթույլատրելի է, բայց դա էլ նոր չէ. այդ գործիքը կիրառվում էր նաև «թավշյա հեղափոխության» օրերին, երբ թիրախավորում էին ՀՀԿ անդամներին ու հատկապես կանանց, դագաղներ էին տանում մարդկանց բակեր։«Ես եղել եմ այն անձը, որ, լինելով այդ ամբողջ սոցիալական շարժումների բովում, տուժելով Հանրապետական կուսակցության ժամանակահատվածում, բազմիցս բերման ենթարկվելով և ազատությունից ժամանակավորապես զրկվելով, դա անընդունելի եմ համարել՝ թիրախավորել մարդկանց անհատապես, ցույց տալ, թե ուր գնան, ինչ անեն։ Դա նշանակում է մարդկանց ուղարկել հանցագործության»,- ընդգծեց իրավապաշտպանը։Ինչ վերաբերում է կաթողիկոսի զավակ ունենալ–չունենալուն, Հովհաննիսյանի խոսքով, եթե նման բան կա, ապա կանոնական խնդիր է, բայց ոչ հանցագործություն։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:ԱԺ–ի` հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո կաթողիկոսի դեմ արշավը նոր թափ ստացավ։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած «զեկույցում», որը կազմված է ավելի քան 70 էջից, մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108225316_336:0:1776:1080_1920x0_80_0_0_5172c099892b19a5aa34110b0d4fe2e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, զեկույց, զարուհի հովհաննիսյան, կաթողիկոս, видео
հայաստան, եկեղեցի, զեկույց, զարուհի հովհաննիսյան, կաթողիկոս, видео
Աղբամանի մի կույտում հավաքված տեղեկույթներ․ իրավապաշտպանը եկեղեցու դեմ «զեկույցի» մասին
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում, ապամարդկայնացման, բթացման գործընթաց է, որի նպատակն է կառավարելի զանգվածի ձևավորումը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Ցանկացած զեկույց ոչ միայն պետք է ունենա մեթոդաբանություն, այլև հիմնված լինի չվնասելու սկզբունքի վրա. այս երկու կարևոր սկզբունքներն էլ պահպանված չեն Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի մասին զեկույցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Արդարության նոր մշակույթ» ՀԿ–ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը։
«Այդպիսի որակի զեկույց պետական մարմնի կողմից հրապարակելը համարում եմ արժեքների լուրջ պարտություն։ Զեկույցը միջազգային ֆորմատ է, և ցանկացած մեկը, ով երբևէ փորձել է զեկույց գրել, գիտի՝ դա պետք է հենված լինի փաստարկների վրա, տվյալների հավաքագրման մեթոդաբանություն պետք է լինի՝ ինչպես ես ընտրում մեթոդը, որքանով են հավաստի աղբյուրները, հավաստիության ճշգրտումը։ Այդտեղ առաջին հերթին մեթոդի բացակայություն էր։ Որտեղից և ինչ հրապարակում եղել էր՝ «Ֆեյսբուք», կասկածելի լրատվամիջոցներ և այլն, այդ տարբեր տեղեկույթները հավաքվել էին աղբամանի մի կույտում, և հենց այդպիսի բառապաշարով էլ գրված էր»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` լուրջ խնդիր է նաև այն, որ զեկույցի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի չվնասելը․ թվում է, թե «զեկույցը» պատրաստողները նպատակ էին սահմանել խոցել ենթադրյալ անպատշաճ վարք դրսևորած եկեղեցականներին, սակայն «զեկույցում» բազմաբևեռ խոցելիություն էր, ենթադրյալ տուժած անձանց տվյալներն էին բաց ներկայացվում, այդ թվում՝ անչափահասների։ Հովհաննիսյանը շեշտեց՝ օրինակ` մանկապղծության վերաբերյալ ծանրագույն մեղադրանքն իր ընթացակարգն ունի՝ իրավական՝ դատախազություն, քննչական մարմիններ, վարույթ է նախաձեռնվում, քննություն է իրականացվում, հավաքագրվում են այն բոլոր տեղեկությունները, որոնք կարելի է ապացուցել։
«Այստեղ այլ ընթացակարգ է՝ նույն բամբասանքի ժանրը շարունակվում է «զեկույց» անվան տակ, հրապարակվում է պետական մարմնի կողմից։ Դա իրապես ինստիտուցիոնալ պարտություն է և հասարակության գիտակցության ապամարդկայնացում։ Դա այն գործընթացն է, երբ կարող ես հասարակության ուղենիշն ու նշաձողն այնքան իջեցնել, որ իր հետ՝ իբրև հավաքական մարմնի, կատարես ցանկացած գործողություն»,- կարծում է իրավապաշտպանը, որը զեկույցի ընթերցումն «էներգետիկ խոշտանգում» է անվանում։
Հովհաննիսյանի խոսքով՝ տարակուսելի է նաև, որ «զեկույցի» հեղինակներն այնպիսի մարդիկ են, որոնք հպարտանում են, օրինակ, արևմտյան առաջադեմ կրթությամբ և այլն։ Ըստ նրա՝ այդ մակարդակի թուղթ գրելու համար կրթություն, գիտելիք էլ պետք չէր, կարելի էր պարզապես համացանցի որոնման համակարգում մի երկու բառ գրել, իրար գլուխ հավաքել որոնման արդյունքները, մի քիչ ծաղկացնել, ու վերջ։
«Այս թուղթն այն առհավատչյան էր, որ պետության գործընթացներն ամբողջովին գնում են դեպի բամբասանք»,- նշեց Հովհաննիսյանը՝ այս համատեքստում հիշատակելով ՔԿ-ի կողմից Արգամ Աբրահամյանի (ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի. խմբ․) մասին հաղորդագրությունը, որտեղ նրա կնոջ վերաբերյալ անձնական տվյալներ էին հրապարակվել։
Շեշտեց` որևէ նպատակ չունի արդարացնելու այն մարդկանց, որոնց անվան հետ կոռուպցիոն տարբեր պատմություններ են կապվում և այլն, սակայն մարդու իրավունքներն անքակտելի են։
«Անընդունելի է գետնին տապալել դիմադրություն ցույց չտվող մարդու՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը (նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու տեսարանը. խմբ)։ Ես մտնում եմ ՔԿՀ, ամենածանր հանցագործություններ կատարած մարդու իրավունքներն եմ դիտարկում՝ պահման պայմաններ, ինչպես է սնվում և այլն։ Դա մարդկային հասարակության նշաձող է»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենը տանում է ձևավորելու մի միջավայր, որտեղ ամեն ինչ կարելի է, և նպատակն արդարացնում է միջոցը։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկում հնչած կոչին․ հերթական անգամ կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրելուց հետո Փաշինյանը հորդորում էր մարդկանց գնալ, գտնել կաթողիկոսի ենթադրյալ դստերն ու նրան հարցնել այդ մասին։ Հովհաննիսյանը նշեց՝ կնոջ թիրախավորումն անթույլատրելի է, բայց դա էլ նոր չէ. այդ գործիքը կիրառվում էր նաև «թավշյա հեղափոխության» օրերին, երբ թիրախավորում էին ՀՀԿ անդամներին ու հատկապես կանանց, դագաղներ էին տանում մարդկանց բակեր։
«Ես եղել եմ այն անձը, որ, լինելով այդ ամբողջ սոցիալական շարժումների բովում, տուժելով Հանրապետական կուսակցության ժամանակահատվածում, բազմիցս բերման ենթարկվելով և ազատությունից ժամանակավորապես զրկվելով, դա անընդունելի եմ համարել՝ թիրախավորել մարդկանց անհատապես, ցույց տալ, թե ուր գնան, ինչ անեն։ Դա նշանակում է մարդկանց ուղարկել հանցագործության»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է կաթողիկոսի զավակ ունենալ–չունենալուն, Հովհաննիսյանի խոսքով, եթե նման բան կա, ապա կանոնական խնդիր է, բայց ոչ հանցագործություն։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց`
արգելելով նրա ելքը Հայաստանից:ԱԺ–ի` հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո կաթողիկոսի դեմ արշավը նոր թափ ստացավ։
Սեպտեմբերի 24-ին
հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած «զեկույցում», որը կազմված է ավելի քան 70 էջից, մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։