https://arm.sputniknews.ru/20261016/tigran-karapetjany-evrvopaji-tsanramarti-pvokhchempivon-e-108231025.html
Տիգրան Կարապետյանը Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն է
Տիգրան Կարապետյանը Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն է
Sputnik Արմենիա
Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T22:14+0400
2026-10-16T22:14+0400
2026-10-16T22:17+0400
տիգրան կարապետյան
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
մեդալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/1e/95288224_0:0:1501:844_1920x0_80_0_0_b8d66bfcb9a3733d5f26d539f70969e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների ու մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ևս մեկը հասավ հաջողության։ 75կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը երկամարտի 323կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։ Ոսկե մեդալի համար պայքարը ընթացավ մեր մարզիկի և լեհ Կոնրադ Լոզուգայի միջև։Տիգրանը երկու անգամ փորձեց բարձրացնել 181 կգ-ը, բայց երկու անգամն էլ անհաջող։ Այսպիսով` Տիգրան Կարապետյանը երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/1e/95288224_6:0:1339:1000_1920x0_80_0_0_fe2eb95e23f2938d245da467ebfcf873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան կարապետյան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, մեդալ
տիգրան կարապետյան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, մեդալ
Տիգրան Կարապետյանը Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն է
22:14 16.10.2026 (Թարմացված է: 22:17 16.10.2026) Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների ու մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ևս մեկը հասավ հաջողության։ 75կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը երկամարտի 323կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։
Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ընթացքում բարձրացնելով 175 կգ-ը` ապահովեց առնվազն արծաթե մեդալը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում։
Ոսկե մեդալի համար պայքարը ընթացավ մեր մարզիկի և լեհ Կոնրադ Լոզուգայի միջև։
Տիգրանը երկու անգամ փորձեց բարձրացնել 181 կգ-ը, բայց երկու անգամն էլ անհաջող։ Այսպիսով` Տիգրան Կարապետյանը երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։