https://arm.sputniknews.ru/20261016/rvosatvomy-ksksi-lvoghacvogh-aek-neric-elektraenergia-artahanel-indvonezia-108230554.html
«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել Ինդոնեզիա
«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել Ինդոնեզիա
Sputnik Արմենիա
Լողացող էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին արտահանման պայմանավորվածությունն առաջինն է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T21:32+0400
2026-10-16T21:32+0400
2026-10-16T21:32+0400
«ռոսատոմ»
ինդոնեզիա
էլեկտրաէներգիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108229435_0:2:1330:750_1920x0_80_0_0_7e69fa16165bebefbf9f52949ce293db.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան կսկսի էլեկտրաէներգիա արտահանել իր լողացող ատոմային էներգաբլոկներից:Այդ մասին համաձայնագիրը, ինչպես հաղորդում է «Ռոսատոմի» «Ատոմ մեդիա» պարբերականը, ինդոնեզական «PT Pembangkit Listrik Nuklir» ընկերության հետ կնքվել է Մոսկվայում ընթացող Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում:«Նշեմ, որ սա լողացող ատոմային էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին աշխարհում առաջին արտահանման պայմանավորվածությունն է: Համոզված եմ, որ համաշխարհային գործարար համայնքի համար այն վառ օրինակ կդառնա, թե ինչպես պետության համակարգային աջակցությամբ մասնավոր բիզնեսը կարող է ատոմային էներգետիկայում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնել»,-հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:Ավելի վաղ «Ռոսատոմը» լողացող ԱԷԿ էր գործարկել Չուկոտկայի Պևեկ ավանի մոտ (բնակչությանը և ոսկու արդյունահանման ձեռնարկություններին ապահովելու համար), ինչից հետո սկսել էր ևս մեկ մոդուլային ԱԷԿ կառուցել Յակուտիայում՝ ոսկու և անագի հանքավայրերի խմբի մոտակայքում:Լողացող ԱԷԿ-ները կօգտագործվեն նաև Հեռավոր Արևելքում պղնձի արդյունահանման էներգամատակարարման համար: Մայիսի վերջին «Ռոսատոմի» մեքենաշինական գործարաններից մեկն այդ նախագծի համար պատրաստել էր առաջին ռեակտորային կայանքը:
ինդոնեզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108229435_164:0:1167:752_1920x0_80_0_0_8df7ecd148e6c6288a8678de648700a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսատոմ», ինդոնեզիա, էլեկտրաէներգիա
«ռոսատոմ», ինդոնեզիա, էլեկտրաէներգիա
«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել Ինդոնեզիա
Լողացող էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին արտահանման պայմանավորվածությունն առաջինն է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան կսկսի էլեկտրաէներգիա արտահանել իր լողացող ատոմային էներգաբլոկներից:
Այդ մասին համաձայնագիրը, ինչպես հաղորդում է «Ռոսատոմի» «Ատոմ մեդիա» պարբերականը, ինդոնեզական «PT Pembangkit Listrik Nuklir» ընկերության հետ կնքվել է Մոսկվայում ընթացող Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում:
«Ռոսատոմը» Ինդոնեզիայի կղզիներից մեկը կուղարկի 100-ական մեգավատ հզորությամբ երկու լողացող էներգաբլոկ: Կողմերի միջև պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կսկսվի նավերի առաքումը նշանակման վայր և դրանց միացումը Ինդոնեզիայի էլեկտրացանցերին: Գործընթացը պետք է տևի 5 տարի:
«Նշեմ, որ սա լողացող ատոմային էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին աշխարհում առաջին արտահանման պայմանավորվածությունն է: Համոզված եմ, որ համաշխարհային գործարար համայնքի համար այն վառ օրինակ կդառնա, թե ինչպես պետության համակարգային աջակցությամբ մասնավոր բիզնեսը կարող է ատոմային էներգետիկայում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնել»,-հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Ավելի վաղ «Ռոսատոմը» լողացող ԱԷԿ էր գործարկել Չուկոտկայի Պևեկ ավանի մոտ (բնակչությանը և ոսկու արդյունահանման ձեռնարկություններին ապահովելու համար), ինչից հետո սկսել էր ևս մեկ մոդուլային ԱԷԿ կառուցել Յակուտիայում՝ ոսկու և անագի հանքավայրերի խմբի մոտակայքում:
Լողացող ԱԷԿ-ները կօգտագործվեն նաև Հեռավոր Արևելքում պղնձի արդյունահանման էներգամատակարարման համար: Մայիսի վերջին «Ռոսատոմի» մեքենաշինական գործարաններից մեկն այդ նախագծի համար պատրաստել էր առաջին ռեակտորային կայանքը: