https://arm.sputniknews.ru/20261016/mvoskvajum-ivan-zuevi-hishatakin-nvirvats-hushatakhtak-e-bacvel-108207911.html
Մոսկվայում Իվան Զուևի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
Մոսկվայում Իվան Զուևի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
Sputnik Արմենիա
Այսօր լրանում է լրագրողի մահվան մեկ տարին։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T13:33+0400
2026-10-16T13:33+0400
2026-10-16T13:34+0400
մոսկվա
հուշատախտակ
իվան զուև
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108204716_0:0:1921:1080_1920x0_80_0_0_b2b826820e9a0bca7d288f16120d66e2.jpg
Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության շենքի պատին հուշատախտակ է տեղադրվել ՝ ի հիշատակ ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից, Արիության շքանշանի ասպետ Իվան Զուևի։2025 թվականի հոկտեմբերի 16-ին 39-ամյա լրագրողը ծառայողական առաջադրանք էր կատարում Զապորոժիեի մարզում, երբ ուկրաինական կամիկաձե անօդաչուն հարվածեց նկարահանող խմբին։«Ոմանց վերապահված է մասնագիտական և քաղաքացիական ինքնադրսևորման գերագույն պատիվը՝ սեփական անձի անմնացորդ զոհաբերումը։ Այդպիսի պատվի արժանացավ Վանյան, և նրա կյանքը համակվեց գերագույն իմաստով», – ասել է մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։Զուևն անցել է ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներով. աշխատել է Sputnik-ում, ղեկավարել է ՌԻԱ Նովոստիի Դոնեցկի թղթակցային կետը, կրակոցների տակ լուսաբանել Մարիուպոլի, Վոլնովախայի, Ավդեևկայի և Ուգլեդարի համար մղվող մարտերը։Իր հերոսական սխրանքի համար Իվանը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։ Տյումենի փողոցներից մեկն արդեն անվանակոչվել է նրա պատվին, Զապորոժիեում և Յուգրայում բացվել են հուշատախտակներ, իսկ այժմ քաջարի ռազմական թղթակցի կերպարը հավերժացել է Մոսկվայում։Հուշատախտակը պատրաստել են քանդակագործներ Իվան Շելով-Կովեդյաևն ու Ելենա Ելագինան, իսկ դիզայնի հեղինակը «Ռոսիա Սեգոդնյա»-ի աշխատակից Իգնատ Պետրովն է։ Հուշատախտակին պատկերված է լրագրողի դիմանկարը, և գրություն կա. «2025 թվականի հոկտեմբերին այս շենքից իր վերջին գործուղմանը մեկնեց ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից և Արիության շքանշանի ասպետ Իվան Միխայլովիչ Զուևը»։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108204716_173:0:1613:1080_1920x0_80_0_0_fcbc6036f59197e96fc433312ac8dcde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, հուշատախտակ, իվան զուև, տեսանյութ, տեսանյութեր, видео
մոսկվա, հուշատախտակ, իվան զուև, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մոսկվայում Իվան Զուևի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
13:33 16.10.2026 (Թարմացված է: 13:34 16.10.2026) Այսօր լրանում է լրագրողի մահվան մեկ տարին։
Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության շենքի պատին հուշատախտակ է տեղադրվել ՝ ի հիշատակ
ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից, Արիության շքանշանի ասպետ Իվան Զուևի։
2025 թվականի հոկտեմբերի 16-ին 39-ամյա լրագրողը ծառայողական առաջադրանք էր կատարում Զապորոժիեի մարզում, երբ ուկրաինական կամիկաձե անօդաչուն հարվածեց նկարահանող խմբին։
«Ոմանց վերապահված է մասնագիտական և քաղաքացիական ինքնադրսևորման գերագույն պատիվը՝ սեփական անձի անմնացորդ զոհաբերումը։ Այդպիսի պատվի արժանացավ Վանյան, և նրա կյանքը համակվեց գերագույն իմաստով», – ասել է մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Զուևն անցել է ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներով. աշխատել է Sputnik-ում, ղեկավարել է ՌԻԱ Նովոստիի Դոնեցկի թղթակցային կետը, կրակոցների տակ լուսաբանել Մարիուպոլի, Վոլնովախայի, Ավդեևկայի և Ուգլեդարի համար մղվող մարտերը։
Իր հերոսական սխրանքի համար Իվանը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։ Տյումենի փողոցներից մեկն արդեն անվանակոչվել է նրա պատվին, Զապորոժիեում և Յուգրայում բացվել են հուշատախտակներ, իսկ այժմ քաջարի ռազմական թղթակցի կերպարը հավերժացել է Մոսկվայում։
Հուշատախտակը պատրաստել են քանդակագործներ Իվան Շելով-Կովեդյաևն ու Ելենա Ելագինան, իսկ դիզայնի հեղինակը «Ռոսիա Սեգոդնյա»-ի աշխատակից Իգնատ Պետրովն է։ Հուշատախտակին պատկերված է լրագրողի դիմանկարը, և գրություն կա. «2025 թվականի հոկտեմբերին այս շենքից իր վերջին գործուղմանը մեկնեց ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից և Արիության շքանշանի ասպետ Իվան Միխայլովիչ Զուևը»։