https://arm.sputniknews.ru/20261016/irani-ardzaganqy-chi-ushana-pvokhnakharary-amnic-bkhvogh-sparnaliqneri-masin-108213071.html
Իրանի արձագանքը չի ուշանա. փոխնախարարը` ԱՄՆ–ից բխող սպառնալիքների մասին
Իրանի արձագանքը չի ուշանա. փոխնախարարը` ԱՄՆ–ից բխող սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
CNN-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ ԱՄՆ նախագահը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T15:00+0400
2026-10-16T15:00+0400
2026-10-16T15:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1058/54/10585460_0:368:2731:1904_1920x0_80_0_0_715a1f63a16b028bbe611e26bdf0a176.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ժամանակին և ինչպես հարկն է կարձագանքի ԱՄՆ-ից բխող սպառնալիքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին։Երեկ CNN-ի թղթակից Զաքարի Քոհենը, հղում անելով լավատեղյակ աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։ Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ–ն կարող է Իրանի դեմ հարվածների ևս մեկ շարք հասցնել, որից հետո կհայտարարի հաղթանակի մասին և զորքն արագ դուրս կբերի տարածաշրջանից։«Անշուշտ, պատերազմը, որն ԱՄՆ-ն է ինքն իր համար հորինել՝ արհամարհելով միջազգային նորմերը, իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի էներգետիկ ոլորտի վրա... Իրանը, հակազդելու համար այն սպառնալիքներին ու վնասին, որոնք հակառակորդը ցանկանում է հասցնել երկրին, կձեռնարկի ժամանակին, ճշգրիտ և համարժեք պատասխան գործողություններ», – ասել է Թավաքոլին «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1058/54/10585460_0:0:2731:2048_1920x0_80_0_0_caec8133acb53e4c8eae793165b60931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իրանի արձագանքը չի ուշանա. փոխնախարարը` ԱՄՆ–ից բխող սպառնալիքների մասին
15:00 16.10.2026 (Թարմացված է: 15:01 16.10.2026) CNN-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ ԱՄՆ նախագահը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ժամանակին և ինչպես հարկն է կարձագանքի ԱՄՆ-ից բխող սպառնալիքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին։
Երեկ CNN-ի թղթակից Զաքարի Քոհենը, հղում անելով լավատեղյակ աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։ Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ–ն կարող է Իրանի դեմ հարվածների ևս մեկ շարք հասցնել, որից հետո կհայտարարի հաղթանակի մասին և զորքն արագ դուրս կբերի տարածաշրջանից։
«Անշուշտ, պատերազմը, որն ԱՄՆ-ն է ինքն իր համար հորինել՝ արհամարհելով միջազգային նորմերը, իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի էներգետիկ ոլորտի վրա... Իրանը, հակազդելու համար այն սպառնալիքներին ու վնասին, որոնք հակառակորդը ցանկանում է հասցնել երկրին, կձեռնարկի ժամանակին, ճշգրիտ և համարժեք պատասխան գործողություններ», – ասել է Թավաքոլին «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։