00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն նախատեսում է էներգետիկ գործակցություն զարգացնել նաև Ադրբեջանի հետ․ ԱԷԿ-ի տնօրեն

Բաժանորդագրվել
Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով` հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար հատկացվել է շուրջ 500 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը նախատեսում է էներգետիկ ոլորտում գործակցություն զարգացնել ոչ միայն Իրանի և Վրաստանի, այլև հեռանկարում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին «Ռուսական էներգետիկ շաբաթ» 9-րդ միջազգային համաժողովում հայտարեց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է էներգետիկ տարբեր ծրագրերի։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին՝ դրա դիմաց փոխանակման սկզբունքով բնական գազ ստանալով, ինչպես նաև Վրաստանին։
«Իհարկե, այս ամենը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համար։ Հետևաբար, մեզ համար ատոմակայանի անվտանգությունը միայն տեխնիկական պահանջների պահպանման հարց չէ։ Դա երկարաժամկետ պատասխանատվություն է պետության, հասարակության և ապագա սերունդների առջև»,– ասաց նա։
Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30–40 տոկոսն արտադրվում է ատոմակայանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ատոմակայանում իրականացվել են վերակառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ։ Ըստ նրա` թարմացվել են հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, կառավարման և էլեկտրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքները։
«Մենք երկարաձգել ենք ատոմակայանի շահագործման ժամկետը և նախատեսում ենք առաջիկա մի քանի տարիներին շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության երեք առանցքային որոշումների հիման վրա, որոնք սահմանում են գործընթացի իրավական կարգավորումները, հիմնական տեխնիկական միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացրել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար»,– մանրամասնեց Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի հավելեց, որ այս տարի միջազգային գործընկերների, այդ թվում՝ «Ռոսատոմի» աջակցությամբ, հաջողությամբ ավարտվել է ատոմակայանի արդիականացման աշխատանքների հերթական փուլը։ Ըստ նրա` նախատեսվում է առաջիկա տարիներին շարունակել շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումները։
Հայկական ԱԷԿ-ի տնօրենն անդրադարձավ նաև միջազգային կառույցների հետ գործակցությանը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման անվտանգության հարցերով իրականացված առաքելության արդյունքում տրվել է անվտանգության պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության մասով։
«Այս համատեքստում կցանկանայի ընդգծել նաև Ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի՝ WANO-ի Մոսկվայի կենտրոնի ակտիվ դերը, որի նախագահը ես եմ։ Ի դեպ, այդ կենտրոնում ընդգրկված են Խորհրդային Միության տարիներին և հետխորհրդային շրջանում կառուցված բոլոր ատոմակայանները»,– մանրամասնեց Հայկական ԱԷԿ-ի տնօրենը։
Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը շարունակելու են մնալ առաջնահերթություններ։
Լրահոս
0