00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
8 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը և Իրանը շուտով սահմանին ազգային պարկ կստեղծեն. ԻԻՀ փոխնախագահ

© Sputnik / Aram GareginyanԻրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարի
Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարի - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2026
Բաժանորդագրվել
Բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության պուրակ»։ Այնտեղ կստեղծվի ենթակառուցվածք՝ կենդանիների անխոչընդոտ միգրացիան խթանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։
Անսարին նշեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։
Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության այգի»: Այս նախագիծն ընդգրկված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների օրակարգում:
«Այգու տարածքում կձևավորվեն արահետներ երկու երկրների սահմանով վայրի կենդանիների միգրացիայի համար։ Այդպիսով, այգին կունենա և՛ խորհրդանշական, և՛ գործնական նշանակություն», - պարզաբանեց իրանցի պաշտոնյան։
Անսարիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցություն են հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Ի թիվս այլ նախագծերի նա նշեց նաև սահմանային Արաքս գետի, նրա վիճակի և ջրի մաքրության կանոնավոր մոնիտորինգը:
Նշենք, որ Երևանում COP17-ի իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Պատվիրակության կազմում է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Լրահոս
0